«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Տղամարդի՛կ, մի քննադատեք,  պարզապես սիրեք ձեր կանանց»․ VARDA

16:43, 26 հուլիսի

VARDA-ի Instagram-ը նորից լի է կյանքի մասին  դատողություններով։ Այս անգամ հայուհին որոշել է խոսել քննադատության մասին։

«Ես չգիտեմ, թե քննադատությունն ինչպես է ազդում տղամարդկանց վրա ու արդյոք այն Ձեզ պետք է, իմ թանկագին ասպետներ, դրա համար էլ կգրեմ կանանց դիրքորոշման մասին։ Իհարկե   կանայք, տարբեր են լինում, բայց իմ անձնական  փորձը ու իմ ընկերուհիների պատմությունները ինձ թույլ են տալիս հետևյալ եզրակացություններն անել․

1․ Երբ մեզ քննադատում են արտաքինի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն սիրում։

2․ Երբ մեզ քննադատում են մեր պատրաստած ուտելիքի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն գնահատում։

3․ Երբ մեզ քննադատում են մեր ասածների ու մտքերի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն հարգում։

Շատ հաճախ տղամարդիկ քննադատում են իրենց սիրելի կանանց ավելորդ կիլոգրամների համար՝ հույս ունենալով, որ նրանք այդ քննադատություններից կնիհարեն․․․ Հավատացե՛ք, մեր շուրջ այնքան շատ բարյացակամ մարդիկ կան, որոնք ուզում են արտահայտել իրենց կարծիքն ու նշել մեր թերությունները, որ մենք հաստատ գիտենք այն մասին, թե որտեղ ու ինչ թերություն ունենք։ Նաև հիշեք, որ միշտ կգտնվի մեկը, ով լրիվ հակառակ բաները կասի․․․ Հաճոյախոսություններ լսելը շատ ավելի հաճելի է, քան քննադատություններ լսելը։ Հասկացրեք կնոջը,  որ դուք ամեն դեպքում սիրում եք նրան, բայց եթե նա ինքն է ուզում նիհարել, Դուք պատրաստ եք նրան աջակցել, բաց թողնել ընթրիքը ու նրա հետ միասին առավոտյան վազել․․․ Վստահ եմ, որ Դուք էլ իդեալական մարզավիճակում չեքJ

Մենք շատ ենք սիրում պատրաստել։ Ես վստահ եմ, որ եթե կինը ճաշ չի պատրաստում, ուրեմն «նրան թևաթափ են արել»։ Բոլոր տնտեսուհիներն ունեն իրենց ամենահաջողված կերակրատեսակները, բայց կան օրեր, երբ նա որոշում է փորձարկումներ անել․․․ Ոչ բոլոր փորձարկումներն են հաջողվում, ու եթե այնպես է պատահել, որ գինու սոուսով ռիզոտոն անհամ շիլա է հիշեցնում, մի շտապեք քննադատել նրան․․․ Չէ՞ որ հաստատ նա հատուկ չի փչացրել այդ կերակրատեսակը, ու դրա վրա երկու ժամ ծախսելով՝ նա ակնկալում էր լսել հիացական արձագանքներ իր խոհարարական ընդունակությունների մասին։ Այս հարցում օգնում է փոքրիկ սուտը, օրինակ կարող եք ասել․

«Սիրելիս, շատ յուրօրինակ կերակրատեսակ է, կեցցե՛ս, սակայն քո կոտլետները՝ տատիկի բաղադրատոմսով, շատ ավելի համեղ են, քան իտալական ցանկացած կերակրատեսակ»։ Նա ինքն էլ կխոստովանի, որ դուք իրավացի եք, ռիզոտոն լավ չի ստացվել։

Կանայք հաճախ են հիմարություններ խոսում, բայց երբեմն էլ մեր ներքին ձայնը մեզ հուշում է որևէ բան, որը մենք չենք կարող տրամաբանորեն բացատրել։ Մի անտեսեք կանանց ասածները։ Մեր զգայունակությունը երբեմն մեզ թույլ է տալիս նկատել այն, ինչը տղամարդիկ չեն նկատում։ Տղամարդիկ, մի՛ քննադատեք, այլ պարզապես սիրեք ձեր  կանանց»,- գրել է աղջիկը։

 

 

 

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել