VARDA-ի Instagram-ը նորից լի է կյանքի մասին դատողություններով։ Այս անգամ հայուհին որոշել է խոսել քննադատության մասին։
«Ես չգիտեմ, թե քննադատությունն ինչպես է ազդում տղամարդկանց վրա ու արդյոք այն Ձեզ պետք է, իմ թանկագին ասպետներ, դրա համար էլ կգրեմ կանանց դիրքորոշման մասին։ Իհարկե կանայք, տարբեր են լինում, բայց իմ անձնական փորձը ու իմ ընկերուհիների պատմությունները ինձ թույլ են տալիս հետևյալ եզրակացություններն անել․
1․ Երբ մեզ քննադատում են արտաքինի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն սիրում։
2․ Երբ մեզ քննադատում են մեր պատրաստած ուտելիքի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն գնահատում։
3․ Երբ մեզ քննադատում են մեր ասածների ու մտքերի համար, մենք զգում ենք, որ մեզ չեն հարգում։
Շատ հաճախ տղամարդիկ քննադատում են իրենց սիրելի կանանց ավելորդ կիլոգրամների համար՝ հույս ունենալով, որ նրանք այդ քննադատություններից կնիհարեն․․․ Հավատացե՛ք, մեր շուրջ այնքան շատ բարյացակամ մարդիկ կան, որոնք ուզում են արտահայտել իրենց կարծիքն ու նշել մեր թերությունները, որ մենք հաստատ գիտենք այն մասին, թե որտեղ ու ինչ թերություն ունենք։ Նաև հիշեք, որ միշտ կգտնվի մեկը, ով լրիվ հակառակ բաները կասի․․․ Հաճոյախոսություններ լսելը շատ ավելի հաճելի է, քան քննադատություններ լսելը։ Հասկացրեք կնոջը, որ դուք ամեն դեպքում սիրում եք նրան, բայց եթե նա ինքն է ուզում նիհարել, Դուք պատրաստ եք նրան աջակցել, բաց թողնել ընթրիքը ու նրա հետ միասին առավոտյան վազել․․․ Վստահ եմ, որ Դուք էլ իդեալական մարզավիճակում չեքJ
Մենք շատ ենք սիրում պատրաստել։ Ես վստահ եմ, որ եթե կինը ճաշ չի պատրաստում, ուրեմն «նրան թևաթափ են արել»։ Բոլոր տնտեսուհիներն ունեն իրենց ամենահաջողված կերակրատեսակները, բայց կան օրեր, երբ նա որոշում է փորձարկումներ անել․․․ Ոչ բոլոր փորձարկումներն են հաջողվում, ու եթե այնպես է պատահել, որ գինու սոուսով ռիզոտոն անհամ շիլա է հիշեցնում, մի շտապեք քննադատել նրան․․․ Չէ՞ որ հաստատ նա հատուկ չի փչացրել այդ կերակրատեսակը, ու դրա վրա երկու ժամ ծախսելով՝ նա ակնկալում էր լսել հիացական արձագանքներ իր խոհարարական ընդունակությունների մասին։ Այս հարցում օգնում է փոքրիկ սուտը, օրինակ կարող եք ասել․
«Սիրելիս, շատ յուրօրինակ կերակրատեսակ է, կեցցե՛ս, սակայն քո կոտլետները՝ տատիկի բաղադրատոմսով, շատ ավելի համեղ են, քան իտալական ցանկացած կերակրատեսակ»։ Նա ինքն էլ կխոստովանի, որ դուք իրավացի եք, ռիզոտոն լավ չի ստացվել։
Կանայք հաճախ են հիմարություններ խոսում, բայց երբեմն էլ մեր ներքին ձայնը մեզ հուշում է որևէ բան, որը մենք չենք կարող տրամաբանորեն բացատրել։ Մի անտեսեք կանանց ասածները։ Մեր զգայունակությունը երբեմն մեզ թույլ է տալիս նկատել այն, ինչը տղամարդիկ չեն նկատում։ Տղամարդիկ, մի՛ քննադատեք, այլ պարզապես սիրեք ձեր կանանց»,- գրել է աղջիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում