Քանյե Ուեսթը վերջերս հիշել է այն ժամանակը, երբ Քիմը Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո ԱՄՆ էր ժամանել ու որոշ ժամանակ անց ռեփերի մոտ նյարդային խանգարումներ էին սկսվել համերգի ժամանակ։ Երաժիշտը բազմիցս խոստովանել է, որ այն ժամանակ վախենում էր նրանից, որ Քիմ Քարդաշյանը կլքի իրեն ու նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակ մտածում էր ինքնասպանության մասին։
Իր Twitter-ում Ուեսթը այդ թեմայով հետեւյալ թվիթը հրապարակել է 2010-ին ինքնասպանություն գործած դիզայներ Ալեքսանդր ՄաքՔուինի մասին վավերագրական ֆիլմը դիտելուց հետո։
«Ես դիտեցի վավերագրական ֆիլմ Ալեքսանդր ՄաքՔուինի մասին, ու ես հասկանում եմ նրա ողբերգությունը, քանի որ ես էլ եմ եղել նման իրավիճակում։ Ես գիտեմ, թե դա ինչ է նշանակում, երբ դու ուզում ես քո կյանքը նախկին հուն վերադարձնել, որպեսզի վերահսկես այն, բայց դա անելու համար դու պետք է ինքնասպան լինես»,- գրել է Քանյեն։
Եվ քանի որ ռեփերի գրածները շատ քչերին են հասկանալի, Քանյեն հետագայում ավելացրել է․
«Որպեսզի բոլորին հասկանալի լինի ու որպեսզի տարօրինակ չհնչի, որ ես ինքնասպանության մասին մտքեր եմ ունեցել, ես ձեզ կպատմեմ, թե ինչ եմ ես արել ամեն ինչ հարթելու համար»,- գրել է ռեփերը ու հավելել. «Որպեսզի ինքներդ ձեզ չսպանեք, հեռո մնացեք այն մարդկանցից, որոնք ուզում են, որ դուք ձեզ սպանեք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների