Շոգն, ըստ երեւույթին, թիվ մեկ խնդիր է ամբողջ աշխարհում։ Իսկ մեզ դեռ փորձում եմ համոզել, որ էկոհամակարգի հարցում ամեն ինչ կարգին է։ Այո, իհարկե, տեսնում ենք։ Կարճ ասած՝ Գարիկ Մարտիրոսյանը, ով հանգստանում է Եվրոպայում իր կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ, Instagram-ում հրապարակել է իր լուսանկարն ու այսպես մակագրել․
«Ռիգայում +42 է։ Հելսինկիում՝ +42, Մոսկվայում՝ +42, Մադրիդում՝ +48։ Վերջապես ամենուրեք ինձ զգում եմ այնպես, ինչպես հայրենի Հայաստանում»,- գրել է հայ շոումենը։
Իսկ այսօր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում հրապարակել է շատ զվարճալի ու շատ կառուցողական հաղորդագրություն։ Ժաննան իր ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու այն այսպես մակագրել․
«Երբ ես մազերս երկարացրեցի, շատերը սկսեցին ինձ համեմատել ԱՄՆ առաջին տիկնոջ հետ, իսկ երբ Գարիկը մորուք աճեցրեց, նրան սկսեցին համեմատել Հայաստանի վարչապետի հետ։ Կարծում եմ, որ կյանքում ոչ մի պատահականություն չի լինում, սա նշան է։ Ժամանակն է նոր երկիր ստեղծել՝ վարչապետ Գարիկ Մարտիրոսյանի ու առաջին տիկին Ժաննա Լեւինայի ղեկավարությամբ, դրա համար էլ հայտարարում ենք Հայաստանի Միացյալ Նահանգների քաղաքացիների հավաքագրում։
Ես որպես մեր հզոր քաղաքական կոնգլոմերատի հրեական բաղադրիչ՝ խոստանում եմ, որ մեր երկրում կպահպանվեն բոլոր պատգամները ու բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվի։
Գարիկ Յուրիին, որպես իսկական հայ, պարտավորվում է նոր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն ապահովել առավելագույն սպառողական զամբյուղով, որի մեջ կլինեն համեղ բանջարեղեն ու մրգեր, ախորժալի խորոված ու հայկական կոնյակ։
Ուշադրություն՝ Քաղաքացիության համար հայտ ներկայացնելիս նշեք «Գարիկ, դու ամենալավն ես» պրոմոկոդը ու ստացեք զեղչ անձնագրի կազմի համար։ Կամ էլ նշեք «Ժաննա, դու ամենալավն ես» պրոմոկոդը ու ստացեք կազմն անվճար»,- գրել է Ժաննան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ