«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր հերթական կրքոտ լուսանկարը

10:04, 3 օգոստոսի

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ բորբոքել  է իր Instagram բաժանորդների երևակայությունը՝ հրապարակելով լուսանկար իր լոգարանից։

37-ամյա հեռուստաաստղը լուսանկարում ձեռքին սանր է բռնած։

«Սանրում եմ մազերս քնելուց առաջ», - մակագրել է լուսանկարը Քիմը։

Ի դեպ, թեմային չի վերաբերում, բայցևայնպես կապակցված է հայերի ու Քարդաշյանի հետ։

Ռեփեր Թրեւիս Սքոթը, իսկ եթե որեւէ մեկը չգիտի՝ նա Քայլի Ջենների բոյֆրենդն է ու նրա դստեր՝ Սթորմիի հայրը, զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Իր Astroworld ալբոմի շապիկը ռեփերը պատրաստել էր հայտնի լուսանկարչի ու գովազդային տեսահոլովակների ռեժիսոր Դեւիդ Լաշապելի  օգնությամբ, որը հայտնի է իր «սյուրրեալիստական գլամուր» ոճով։

Վերջինն իր Instagram-ում հրապարակել է աշխատանքային ամբողջ պրոցեսը, իսկ երեկ վերջապես ներկայացրել է վերջնական տարբերակը։

Մեզ համար հետաքրքիր էր այն, որ  չգիտես ինչպես ալբոմի աջ կողմում հայկական դրոշն է հայտնվել (ըստ երեւույթին սա Քարդաշյան գերդաստանի ազդեցությունն է)։

Ալբոմի կազմի վրա նաեւ բազմաթիվ մերկ աղջիկներ են պատկերված։

Բայց սկանդալը, որի մեջ հայտնվել է լուսանկարիչը ու ռեփերը, կապակցված է այն բանի հետ, որ սկզբնական տարբերակում, ինչպես TMZ-ն է գրում, Սքոթի փոխարեն պետք է լիներ տրանս-մոդել  Ամանդա Լապորտի գլուխը։ Բայց Թրեւիսն ու Դեւիդը ի վերջո հրաժարվել էին այդ մտահղացումից՝ համարելով, որ ամբողջ ուշադրությունը այդ դեպքում հենց նրան կսեւեռվեր։ Լուսանկարիչն արդեն հայտնել է, որ խոսքը տրանս-մոդելի իրավունքների ոտնահարման մասին չէ, ընդ որում մոդելն անձամբ ծանոթ է Թրեւիսի հետ ու չի վիրավորվել նրանից։

«Ես գիտեմ, որ չափից լավն եմ շապիկի համար, աղջիկները չեն կարող այնքան ուշադրություն գրավել, որքան ես» ,- արդեն հայտնել է Ամանդան ու հավելել, որ սիրում է և Դեւիդին, և Թրեւիսին։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել