Հուլիսի սկզբին Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ բարերար Արթուր Սողոմոնյանը հայտնել էր դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հանդեպ դատավարության մասին, ասելով, որ նրան մեղադրում են գողության համար։ Վիտալինային մեղադրում են այն բանի համար, որ նա ապօրինաբար սեփականացրել էր դերասանի բնակարանը, իսկ հետո վաճառել է այն ու յուրացրել գումարի մի մասը։
Արթուր Սողոմոնյանն այն ժամանակ նաև շնորհակալություն էր հայտնել երկրպագուներին դերասանին աջակցելու համար։

«Ես վստահ եմ, որ ձեր հոգատարությունը ու սերն օգնում են Արմեն Բորիսիին վերականգնվել, հենց դրա համար էլ ամենաբարդն արդեն ետևում է»,- գրել էր Սողոմոնյանը Facebook-ի «Արմեն Ջիգարխանյան» խմբում։
Սակայն Մոսկվայի քննչական վարչությունը բոլորովին այլ կարծիք ունի այս մութ պատմության մասին, որը փաստաթղթի տեսքով հայտնվել է ռուսական Dni.Ru կայքի տրամադրության տակ։ Այդ փաստաթուղթը ուղարկվել էր Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային ու նրա շահերը ներկայացնող փաստաբան Լարիսա Շիրոկովային։ Տեղեկանքում ասվում է․
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ քննչական բաժանունքը որոշում է կայացրել հրաժարվել Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելուց՝ Ջիգարխանյան Ա․ Բ․-ի բնակարանի ½-ը վաճառելու ժամանակ նրա հանդեպ խաբեբայական գործողություններ իրականացնելու փաստով ․․․ հանցակազմի բացակայության պատճառով»։

Հիշատակենք նաև մեկ այլ փաստաթուղթ, որը Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի փաստաբաններն էին ստացել Ռուսաստանի Քննչական կոմիտեից։ Դրանում ասվում է․

«Պարզվել է, որ Սողոմոնյան Ա․ Ա-ի ու Մազուր Է․Վ․-ի գործողություններում նկատվում են հանցագործության նշաններ, որոնք նախատեսված են Ռուսաստանի ՔՕ 159 հոդվածով։ Տվյալ կատեգորիայի հանցագործությունների քննումը կփոխանցվի իրավասու մարմիններին»։
Փաստաբան Լարիսա Շիրոկովան պարզաբանել է․ «Առաջնորդվելով բացառապես օբյեկտիվ տվյալներով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ տեղի է ունեցել անբարեխիղճ գործարք՝ Ստարոկոնյուշեննի նրբանցքում գտնվող բնակարանի հարցով, որի արդյունքում Արմեն Ջիգարխանյանի ընկերը կարող էր ստանալ մոտ ութ միլիոն ռուբլի։ Պարզապես նա ունի դերասանի անունից գործարքներ իրականացնելու համար պայմանավորվածություն ու իրավաբանական հնարավորություն ։ Դրա համար էլ մենք հայց ենք ներկայացրել այդ գործարքի վերաբերյալ, որտեղ կասկածյալի դերում պետք է լինի դերասանի ընկերն ու բարեկամը։ Ներկայացրել ենք նաև ապացուցող ողջ բազան։ Արդյունքում Քննչական կոմիտեն մեծ քանակությամբ հարցեր ունի այդ ընկերոջն ուղղելու։ Իսկ մեր հանդեպ որևէ պահանջ չկա»։

Առաջիկա օրերին Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի պաշտպանները միանգամից մի քանի հայց կներկայացնեն։ Նրանք վերջնականապես կչեղարկեն Վիտալինայի հանդեպ կասկածանքներն ու մեղադրանքները, կբացահայտեն այն մութ անձնավորությունների ինտրիգներն ու չարագործությունները, որոնք կարողացել էին շահել ՝ քննադատաբար մտածելու ունակությունից զրկված դերասանի վստահությունը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին