VARDA կրկին խորացել է փիլիսոփայության մեջ, ինչ-որ վերջին շրջանում պարուհուն անընդհատ ձգում են խելացի մտքերը:
Հայուհին իր Instagram-ում կատարել է հետեւյալ գրառումը. «Երկար տարիներ ես աշխատում էի ինձ եւ իմ որակների վրա՝ տարբեր ոլորտներում՝ բիզնես, սպորտ, ընտանիք, անձնական կյանք…
Եվ ահա այժմ, երբ ես գրեթե բոլոր բնագավառներում հասել եմ բարձունքի, ցանկանում եմ դադարել լինել ամենալավը, ամենապունկտուալը, ամենախելացին…
Այ հիմա ես պետք է վազեմ աշխատանքի, բայց փոխարենը ըմպում եմ սուրճ եւ վայելում եմ հիանալի նախաճաշը՝ իմ սիրելի սրճարանում:
Ինքս եմ ծիծաղում իմ հանդգնության եւ անպատասխանատվության վրա, ես ոչ միայն ինձ թույլ եմ տվել, այլեւ նախապես պլանավորել եմ աշխատանքից ուշանալս:
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ աշխարհը չի կործանվի, բայց ահա մի երջանիկ կնոջով այն կավելանա», - գրել է հայուհին:
«Մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպես ապրենք մեր օրերը: Մենք նկարիչների նման զարդարում ենք մեր առօրյան, մեկը վառ գույներ է ընտրում, դրանով իսկ իր կյանքը լցնելով զգացմունքների բոլոր երանգներով, իսկ մեկն էլ կողքից է հետեւում երջանիկ մարդկանց, ձեռքին պահելով շագանակագույն կամ մոխրագույն ներկերով լի դույլ ․․․
Մենք գիտենք, թե ինչպես քեզ ազատենք մոխրագույն առօրյայից, մենք քեզ կօգնենք քո մեջ բացահայտել ծիածան, մեզ հետ դու կժպտաս ու կպարես»,- ավելի վաղ գրել է VARDA-ն։
Ավելի վաղ VARDA-ն իր Instagram-ի բաժանորդներին պատմել է նորաձեւության մեջ իր ճաշակի մասին։
Հայուհին հաճախ է փորձարկումներ անում հագուստի հետ, որն ի դեպ հենց ինքն էլ արտադրում է։
«Ժամանակին սեւն իմ սիրելի գույնն էր հագուստի հարցում։ Վերջին տարվա ընթացքում ես ամեն կերպ խուսափում եմ դրանից, արգելելով ինքս ինձ այդ գույնի հագուստ գնել։ Բայց այսօր այն օրն է, երբ ուզում եմ լինել սև մարզաշապիկով, մոխրագույն ջինսով ու իհարկե իմ առանձնահատուկ ժպիտով։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ավելի վաղ ասել է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը