Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները, տհաճ պատմության մեջ է ընկել: Քենդալը դոբերման պինչեր ցեղատեսակի սիրելի շնիկ ունի: TMZ-ն հայտնում է, որ Քենդալն ու իր ընկերը՝ բասկետբոլիստ Բեն Սիմոնսը, ճաշում էին Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Հարեւան սեղանին նստած էին մայր ու դուստր, եւ հենց վերջինիս բախտը չի բերել, քանի որ մոդելի շունը, չգիտես ինչու, որոշել է աղջկան կծել: Ըստ որում՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մայրը մի քանի րոպեով ռեստորանից դուրս էր եկել:
Չնայած շան կծոցն այնքան էլ ահավոր չէր, ռեստորանի անձնակազմը աղջկա ձեռքին սառույց է դրել: Ականատեսների խոսքով՝ ձեռքի վրա անգամ կծոցի հստակ հետք չկար, սակայն այս պատմության մեջ ամենատհաճ պահն այն է, որ Քենդալն ու Բենն այնտեղից թռել են մինչեւ աղջկա մոր վերադարձը, չնայած նա խնդրել էր սպասել մորը: Քնեդալն ու Բենը անգամ որեւէ գրություն չեն թողել՝ ներողությամբ կամ կապ հաստատելու համարով:
Աղջկա մայրը ոստիկանություն է կանչել, որոնք դեպքն արձանագրել են եւ դիմել Կենդանիների վերահսկողության կենտրոն, որ նրանք այցելեն Քենդալին եւ ստուգեն շանը (իսկ դրա հետ մեկտեղ նաեւ Քենդալի ուղեղի վիճակը):
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Քենդալ Ջենները պատմության մեջ է հայտնվում, երբ նրա անպատասխանատվությունն ուղղակի սկանդալային բնույթ ունի: Վերջերս ռեալիթի շոուի աստղը իր մեքենան կայանել էր ավտակայանատեղիում, որը նախատեսված էր հաշմասայլակների համար, եւ հայտնվել պապարացիների լուսանկարներում:
Սովորաբար, նման յուրաքանչյուր սխալից հետո, որը ստվեր է նետում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի վրա, Քիմը Քենդալին շշպռում է, իսկ որոշ ժամանակ անց ներողություն խնդրում:
Լուսանկարներ՝ Pia Pictures, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»