Հիանալի ու անմոռանալի ծննդյան խնջույք կազմակերպելու համար ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջենները հաստատ ունի բավարար միջոցներ ու հնարավորություն: Նա վերջերս ներգրավվեց ամենահարուստ կանանց ցուցակում, ըստ Forbes-ի:
Հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կնշի իր ծննդյան տարեդարձը Քայլին, սակայն, գլխավոր խնջույքից ներկայացնում ենք լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք տեղ են գտել Քարդաշյան-Ջեններ գերդատանի ներկայացուցիչների միկրոբլոգերի անձնական էջերում:
Խնջույքին ներկա են գնտվել Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր՝ Քանյե Ուեսթի հետ, Քորթինի ու Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, նրա մայրը՝ Քրիս Ջենները, սեռափոխ եղած հայրը: Խնջույքին մասնակցել են նաեւ շատ հայտնիներ:
Ծննդյան տարեդարձի առիթով հավաքույթների շարքի սկիզբը տրվել է ընտանեկան ու ընկերական փոքրիկ խնջույքով, որից նկարներ տարածվեցին քույրերի միկրոբլոգերի էջերում:
Քայլի Ջեներն իր Instagram-ի հետեւորդների հետ կիսվել էր, թե ինչ զգեստով է մասնակցելու խնջույքին: Հոբելյարը երեկույթին ներկայացել էր վարդագույն կարճ զգեստով ցուցադրելով սլացիկ ոտքերը, իսկ փորի հատվածում բացվածքը հնարավորություն է տվել հիանալու հեռուստաաստղի արեւայրուքով: Պլատինե երկար մազերը, կիսելով ձախ մասից, հավաքել էր ցածր պոչով, բացելով ու ցույց տալով նուրբ դիմահարդարումը:
22-ամյա Քենդալը զգեստի հարցում ավելի համարձակ է գտնվել ընտրելով սեւ անթեւ հանդերձանք, համադրելով Gucci-ի սև բարձրակրունկների ու Prada-ի կաթնագույն պայուսակի հետ:
Քարդաշյանների միջնեկ քույրը՝ Քիմը, նախընտրել էր վարդագույնի ավելի վառ երանգ ու պարանոցի ավելի համարձակ բացվածքով ցուցադրել իր բարեմասնությունները: Քիմը քույրերի հետ լուսնկարներով կիսվել է իր Twitter-ում:
Անգամ մեծ քրոջ 39 տարեկան Քորթնիի մանուշակագույն զգեստի կարճությունը չէր զիջում քույրերին:
Ի տարբերություն մնացածի Քլոե Քարդաշյանի հանդերձանքը բաղկացած չէր կարճ զգեստից, փոխարենը նա աչքի էր ընկնում կարճ փայլուն տոպի ու միանման լայն տաբատի համադրությամբ:
Բոլոր քույրերն իրենց միկրոբլոգերի էջերում կիսվել են խնջույքից նկարներով, որոնցից մեկը Քայլի Ջեների էջում 3 ժամում հավաքել է 2 միլիոնից ավել լայք: Նշված լուսանկարում Քարդաշյաններն ու Ջեներներն իրենց մոր հետ միջնամատներն են ցույց տալիս տեսախցիկին:
«Ծննդյան վարքագիծ: Բոլորս դառնում ենք 21 տարեկան», - այսպես է մեկնաբանել հեռուստաաստղն ընտանեկան լուսանկարը:
Լուսանկարները՝ Instagram, Twitter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»