Դեմի Լովատոն համարյա մեկ ամիս գտնվում էր հիվանդանոցում հերոինի չափաբաժնի գերազանցման պատճառով: Երգչուհուն արդեն դուրս են գրել Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical հիվանդանոցից, որից հետո 25-ամյա հայտնի երգչուհին ուղեւորվել է վերականգնողական կենտրոն:
Սակայն, պետք է նշել, որ Լովատոն ոստիկանության հետ չի համագործակցել եւ չի հայտնել, թե ով է իրեն թմրանյութեր մատակարարել:
Ամեն դեպքում, ինչպես գրում է TMZ-ը ոստիկանությանը հաջողվել է պարզել, թե ով է հանդիսանում Դեմի Լովատոյին թմրանյութեր մատակարարող նարկոդիլլերը:
Ոստիկանությունը ձերբակալել է ոմն Բրենդոն Ջոնսոնին, ով, ինչպես հաստատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, երգչուհուն թմրանյութեր է մատակարարել այն օրը, երբ Լովատոն անջատվել է, նրանք միասին այդ օրը եղել են երգչուհու տանը:
Ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ ձերբակալում է Ջոնսոնին իր անօրինական կերպով զենք պահելու եւ թմրանյութեր վաճառելու համար: Այս անգամ ոստիկանները մտել են նրա տուն, հայտնաբերել են մեծ քանակությամբ կոկաին, ինչպես նաեւ զենք եւ տղան, ինչպես երեւում է, մի որոշ ժամանակ հրաժեշտ կտա քաղաքացիական կայնքին եւ կտեղափոխվի ճաղերի հետեւ: Դիլլերին ձերբակալել են Հոլիվուդի փողոցներից մեկում, նրա գրպանում եղել է 10.000 ԱՄՆ դոլար, թմրանյութեր եւ զենք:
Ինքը Բրենդոնն ընկերներին ասել է, թե Լովատոյի հետ սիրավետ է սկսել, ում նա թմրանյութեր էր մատակարարում այս տարվա ապրիլ ամսից, սակայն երգչուհու ներկայացուցիչները հերքում են սիրային հարաբերությունները, չնայած ով գիտե, ինչ են նրանք արել թմրանյութերի աղդեցության տակ:
Տղան հերքում է, որ թմրանյութեր է վաճառել երգչուհուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը