Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Top 5 ծերացնող սխալ դիմահարդարման մեջ. առաջարկում ենք լուծում

21:48, 24 օգոստոսի

Ճիշտ դիմահարդարումն ընդգծում է կնոջ դիմագծերն ու առավելությունները, շեշտում է աչքերն, ավելի խնամված տեսք է հաղորդում: Իսկ ահա դիմահարդարման մեջ թույլ տված կոպիտ սխալները ոչ միայն չեն ապահովի ցանկալի արդյունք, այլեւ մի քանի ավելորդ տարի կավելացնեն ձեր տարիքին:

Այսօր ներկայացնում ենք ձեզ տարածված սխալներ դիմահարդարման մեջ, որոնցից խուսափելու դեպքում ձեր տեսքը կլինի առավել խնամված ու երիտասարդ:

1. Թարթչաներկի չարաշահում ու ընդգծված հոնքեր

Գեղեցիկ է, երբ թարթիչների երկարությունն ընդգծվում է, իսկ խտությունը վիզուալ առումով ավելացվում, սակայն  կարելի է միանգամայն հիասթափեցնող տեսք ունենալ այս միջոցը չարաշահելու դեպքում: Իրար կպած ու կոշտ թարթիչները ձեզ կվերածեն միջին տաիքը հատած անինքնավստահ կնոջ: Հստակ գծերով ընդգծված հոնքերը եւս չեն ավելացնի ձեր գրավչությունը. դրանք չափազանց արհեստական են դիտվում:



Լուծում.

Օգատգործեք թարթչանկերը՝ ընդամենը մեկ շերտով պատելով թարթիչները, այլ ոչ թե հարյուր: Կարելի է նաեւ դիմել հատուկ, փոքրիկ սանրի օգնությանը, որն առանձնացնում է կպած մազիկները:

2. Անհամապատասխան տոնային քսուկ

Թերեւս, դժվար է ավելի մեծ աղետ պատկերացնել, քան տոնային քսուկի սխալ ընտրությունը: Այլ բան է, երբ այն չեն տարածում պարանոցով ու զեբրայի տեսք են ստանում: Սակայն երբեմն սխալ ընտրված երանգը կարող է ավելի տարիքով տեսք հաղորդել ձեզ՝ նույնիսկ ընդգծելով որոշ աննշան կնճիռներ:



Լուծում.

Օգտագերծեք տոնային քսուկ, սակայն համապատասխանեցրեք այն ձեր մաշկին՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն երանգին, այլեւ խտությանը: Մի մոռացեք ձեր մաշկի առանձնահատոկությունների, յուղոտության կամ չորության մասին:

3. Չափազանց վառ կարմրաներկ

Դիմահարդարումը ոչ թե նոր դեմք նկարելու, այլ արդեն իսկ եղածը մի փոքր ավելի գեղեցկացնելու համար է: Չափից վառ ու սխալ դիմահարդարմամբ կանայք չեն կարող հրապուրիչ տեսք ունենալ, հատկապես եթե այտերով մեկ տարածում են շատ վառ կարմրաներկը, որը կարծես միացված ազդանշան լինի՝ «զգուշացե՛ք, ձեր դիմաց հուսահատ կին է»:



Լուծում.

Ընտրեք ձեր բնական կարմրությանը համապատասխան կարմրաներկ: Կախված մաշկի գույնից՝ տարբեր է նաեւ այտերի կարմրությունը:  Կարմրաներկը տարածեք միայն այտոսկրի հատվածում, մի իջեք դեպի ծնոտ:

4. «Ճչացող» աչքեր

Այո, աչքերը հոգու հայելին են, բայց եթե դրանք ամբողջովին պատված են փայլերով, դժվար կլինի բացահայտել ձեր հոգին: Սեւ մատիտի կիրառումը կոպի ներսում ոչ բոլորին է սազում, իսկ ստվերաներկերի գույնի ընտրությանը չարժե անլուրջ վերաբերվել: Խուսափեք չափազանց մուգ կամ սեւ երանգներից, դրանք բացի աչքերն ընդգծելուց, ընդգծում են նաեւ տարիքը:



Լուծում.

Համապատասխանեք իրադրությանը, մի փորձեք շողալ միշտ եւ ամենուր: Ընդգծեք աչքերն այնպես, որ դրանք ներկայացնեն ձեր գրավչությունը, այլ ոչ թե մատնեն անձնագրային տարիքը:

5. Մաքրության անտեսում

Ամենամեծ սխալներից մեկը, որ կարելի է թույլ տալ դիմահարդարումից առաջ ու հետո՝ մաշկի մաքրումն ու խոնավեցումն անտեսելն է: Անգամ ամենագեղեցիկ ու գրագետ դիմահարդարումը կարող եք համարել ձախողված, եթե դրանից առաջ ու հետո չեք մաքրել մաշկը:



Լուծում.

Երբեք մի պառկեք քնելու առանց դեմքի մաշկն ախտահանելու, անգամ եթե դիմահարդարված չեք: Գիշերվա ընթացքում մաշկը պետք է ազատորեն շնչի, որպեսզի առավոտյան ունենաք թարմ ու երիտասարդ տեսք:




                                                          Լուսանկարները՝ Getty-ի, Shutterstock-ի, Instagram-ի

                                                                                              Պատրաստեց Սյուզի Մսրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել