«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անի Լորակի թուրք ամուսնու սիրուհին ամուսնանա՞լ է ուզում

23:04, 25 օգոստոսի

Մեկ շաբաթ առաջ Անի Լորակի ամուսնուն՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուին «բռնացրել էին»  մի ուկրաինուհու հետ, որը բավականին հայտնի է գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։

Անի Լորակի ամուսնուն լուսանկարել են Կիեւի կարաոկե ակումբներից մեկում։ Մուրատին ակումբում նկատել են Յանա Բելյաեւայի հետ, որից հետո նրանք միասին տուն են գնացել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք գործարարը աղջկա համար բնակարան է վարձել Կիեւի կենտրոնում, եւ, ըստ էության, ծախսել է կնոջ փողերը, չէ՞ որ ինչպես պարզվել է՝ Մուրատի ամբողջ բիզնեսը կառուցված է Լորակի միջոցների վրա։

Այնուամենայնիվ, սկանդալի ալիքի ֆոնին բացահայտվել են նաեւ հայտնի երգչուհու ամուսնու անցյալի որոշ մանրամասներ։ Պարզվում է՝ Նալչաջիօղլուն երբեք սեփական բիզնես չի ունեցել, այն ամենը, ինչ նա ունի, ստացել է Կարոլինայի հետ ամուսնության շնորհիվ։ Պնդումներ կային նաեւ, որ Մուրատը թմրանյութերով էր տարված։

«Դնի»-ն գրում է, որ հայտնի երգչուհու ամուսինը հանդիպում էր սիրուհու հետ։ Մուրատ Նալչաջիօղլուն, չնայած սկանդալին, շարունակում է Յանա Բելյաեւայի հետ հարաբերությունները։

Մուրատն ու Յանան ապրում են Կիեւում։ Նրանք բնակարան են վարձել հայտնի թաղամասում եւ շատ հավանական է՝ Կարոլինայի փողերով։ Մուրատի ու Յանայի հարաբերությունները զարգանում էին մինչ նրանց մասին հայտնի կդառնար լայն հանրությանը։ Նրանք ծանոթացել են գիշերային ակումբում, որտեղ հաճախ հանգստացել են ընդհանուր ընկերների հետ։ Սկզբում Նալչաջիօղլին եւ Բելյաեւան պարզապես ընկերներ էին, սակայն շուտով ամեն ինչ փոխվեց։ Աղբյուրը ենթադրում է, որ հարաբերությունների նախաձեռնողը Լորակի ամուսինն է եղել։

«Նա մշտապես ակումբում զվարճանում էր աղջիկների հետ։ Աղջիկները նրա պարագայում միշտ շատ են եղել։ Նույնիսկ հիմա Յանան միակը չէ»,-հայտարարել է Բելյաեւայի ծանոթներից մեկը։

Ինչպես գրում է «Дни»-ին, Անի Լորակի թուրք ամուսնու սիրուհին՝ Յանա Բելյաեւան սադրել եւ պրովոկացիայի է ենթարկել իր ակնկալվելիք հարսանիքի մասին ասեկոսեները: Աղջիկը պարծեցել է հարսնացուի ծաղկեփնջով:

Յանան ուրախացել է ընկերների հարսանիքին, որտեղ բռնել է հարսնացուի ծաղկեփունջը: Ըստ ավանդույթի շուտով նա պետք է ամուսնանա:

Անհավանական հաջողության մասին Բելյաեւան պատմել է իր Instagram-ում:

«Եվ ո՞վ է բռնել ծաղկեփունջը», - գրել է նա:

Երեւում է, գեղեցկուհին արդեն պատրաստ է ընտանեկան կյանքին, չնայած նա չի բացահայտում պոտենցիալ փեսացուի անունը: Սակայն, Յանան շատ թափանցիկ ակնարկներ է անում, այն մասին, որ իր սիրտը զբաղված է:

«Պարում եմ ընկերներիս հարսանիքին, կարող էի պարել մեր հարսանիքին! », - մակագրել է մոդելը հարսանիքին արված տեսանյութը, որը տեղադրել է միկրոբլոգի իր էջում:

Հասարակությունը գտնում է, որ Յանան այս կերպ Մուրատին դրդում է, որպեսզի իրեն առաջարկություն անի: Սակայն, տղամարդն այդպես էլ չի խոստովանել, որ մոդելի հետ սիրային կապի մեջ է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search