Բրեդ Փիթի Make It Right Foundation ֆոնդին դատի են տվել տուժածներին կեղծ օգնություն տրամադրելու համար՝ հայտնում է ABC NEWS-ը:
54-ամյա դերասանի դեմ հայց են ներկայացրել Նոր Օրլեանի բնակիչները, ովքեր վնասներ էին կրել Կատրին փոթորկի պատճառով դեռեւս 2005 թվականին: Իրավաբան Ռոն Օսթինը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Բրեդ Փիթին ու նրա ֆոնդը, քանի որ նրանց կառուցած էկո-տները այլեւս պիտանի չեն ու բացասական ազդեցություն են ունենում բնակիչների առողջության վրա:
Նրա խոսքերով, տների բնակիչները գանգատվում են հիվանդություններից ու մշտական գլխացավերից, որոնց պատճառը անորակ նյութերն ու մատերիալներն են:
«Make It Right ֆոնդը բազմիցս խոստացել է գալ ու վերջապես ուղղել շինարարության բացթողումները, բայց մինչեւ այսօր ոչինչ արված չէ», - հայտարարել է Օսթինը:
Բրեդը մի քանի միլիոն դոլար է հատկացրել ֆոնդին թերություններն ուղղելու համար, այդուհանդերձ գործը, միեւնույնն է, գնում է դեպի դատական ճանապարհով հանգուցալուծման:
Հիշեցնենք, որ Փիթը հիմնադրել է ֆոնդը 2006 թվականին դիզայներ Ուիլյամ Մաքդոնի հետ: Գործընկերները որոշել էին տներ կառուցել փոթորկից տուժած 109 ընտանիքների համար:
Տների դիզայնը պրոֆեսիոնալ մասնագետների, հայտնի ճարտարապետների ձեռքի գործն է՝ ներառյալ Ֆրենք Գերիին: Այնուամենայնիվ, շինությունները շատ արագ դարձել են ապրելու համար ոչ պիտանի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը