«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 9 սեպտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ձեր սիրելի էակին ապացուցել, թե որքան նշանակալի է ձեզ համար այս կամ այն գործողությունը։ Չնայած ձեր ջանքերին՝ նա փորձելու է հակառակվել ձեզ՝ առանց գիտակցելու այդ քայլերի կարեւորությունը։ Դժվար օր է սպասվում։

ՑԼԵՐ
Ասում են, այսօրվա հասարակության գլխավոր հիվանդությունը ամեն ինչին շատ կտրուկ արձագանքելն է։ Եթե դուք նույնպես որոշել եք ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել, աստղերը խորհուրդ են տալիս չշտապել եւ ամեն ինչում կոկիկ ու նրբանկատ լինել։ Այդ պարագայում օգուտն ավելի մեծ կլինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր ընտրյալի կյանքում դժվար շրջան է։ Աջակցեք, սատարեք նրան։ Ուժեղ ու հուսալի հենարան եղեք, որին նա կկարողանա վստահել։  Հանդուրժեք նրա տխուր տրամադրությունը, արցունքները եւ հառաչանքները։ Սերը միայն ռոմանտիկ ընթրիքները չեն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սեպտեմբերի 9-ին սիրելի էակին ուշադրություն հատկացնելու ժամանակ չեք ունենա։ Դրա հետեւանքով ձեր ընտրյալը իրեն միայնակ ու անտեսված է զգալու։ Օրվա վերջում պատրաստ եղեք լուրջ քննարկումների եւ ինչու ոչ՝ տարաձայնությունների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հասկանալու եք, որ սիրելի էակը դադարել է ձեզնից կախված լինել։ Նա արդեն ինքնուրույն, անկախ մարդ է։ Դժվար է ասել՝ դա ձեզ հիասթափեցնելու է, թե ուրախացնելու, բայց փաստը մնում է փաստ։ Եվ ստիպված եք հաշտվել դրան։

ԿՈՒՅՍԵՐ

Սեպտեմբերի 9-ին սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է գոհացնել նրա ստամոքսի պահանջները։ Ուստի, այսօր գործի դրեք խոհանոցային ձեր բոլոր գիտելիքները եւ մի յուրօրինակ ու համեղ ճաշատեսակ պատրաստեք։ Իսկ ձեր սիրելիի փայլող աչքերը ճաշն ավելի ախորժալի կդարձնեն։

ԿՇԵՌՔՆԵՐ
Արտասահմանում հարազատնե՞ր ունեք։ Մի շփոթվեք, պարզապես այսօր հեռու բարեկամներից նամակ եք ստանալու, որի հաղորդած լուրը կզարմացնի ձեզ։ Բայց մինչեւ համապատասխան որոշում կայացնելը, աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել։ Վստա՞հ եք, որ արտասահման մեկնելը կօգնի դուրս գալ այս վիճակից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելի էակի հետ զրուցելիս որքան հնարավոր է զգույշ ու նրբանկատ եղեք։ Նա այսօր ամեն ինչ այլ կերպ է հասկանալու եւ տարօրինակ եզրակացություններ է անելու։ Բացի տարօրինակ լինելուց, դրանք ընդհանրապես անտրամաբանական կլինեն ձեզ համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խոստանում են օգնել Աղեղնավորներին իրենց փայլուն գաղափարների իրագործման հարցում միայն այն դեպքում, եթե նրանք միայնակ չզբաղվեն դրանով: Եթե այսօր զուգընկերները պատրաստ են ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Աղեղնավորներին, ապա միասին նրանք անպայման մեծ հաջողությունների կհասնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր այսպիսի օր է, երբ Այծեղջյուրներին արժե զրուցել զուգընկերների հետ ընդհանուր ծախսերի եւ եկամուտների մասին: Այլապես, անտեսելով ընտանեկան բյուջեն, նրանք մոտ ապագայում կարող են մի շարք չափազանց տհաճ խնդիրների դեմն առնել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներին արժե հատկապես ուշադիր լինել իրենց սիրելիների նկատմամբ: Հնարավոր է, որ իրենց համար թանկ մարդիկ Ջրհոսների օգնության կարիքն են զգում, սակայն ինչ-ինչ պատճառներով ամաչում են անկեղծ ասել այդ մասին: 

ՁԿՆԵՐ

Ձկներին արժե կողքից նայել այն ամենին, ինչին իրենք ձգտում են: Բավական է ընդամենը փոփոխել որոշ առաջնահերթություններ, որպեսզի ամենը զարգանա ամենեւին այլ, իրենց համար ձեռնտու ուղղությամբ:

 

 

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել