Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Tbilisi Mercedes-Benz Fashion Week- 2019: Djaba Diassamidze՝ վրացական ակցենտով փարիզյան կուտյուր

NEWS.am STYLE&haze․ նոր նախագիծ

Tbilisi Mercedes- Benz Fashion Week- 2019. BLIKVANGER՝ լինել այն, ինչին արժանի ես

Հանդիսատեսի արձագանքը «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայի ամենաէպիկական պահին

Կոնյակ, գուլպաներ, խավիար, աղբի համար տոպրակներ. Ռուսական շոու-բիզնեսի աստղերի պահանջների խելահեղ ցանկը

16:10, 3 սեպտեմբերի

Հայտնի է դարձել, թե ինչ են նախընտրում ռուսական շոու-բիզնես աատղերն իրենց ցանկությունների ու պահանջների ցանկում: Ռայդերն այնպիսի մի բան է, որում գրվում է այն ամենը, ինչ աստղերն իրենց համերգների կամ կորպորատիվ ելույթների ժամանակ պահանջում են:

Ռուսական աստղերով եւ նրանց պահանջներով զբաղվել է «КП»-ն:

Եվ այսպես.

Սվետալանա Լոբոդա

Երգչուհին պետք է բնակվի 5 աստղից ոչ պակաս հյուրանոցում: Ավելին, Սվետլանայի սենյակը պետք է գտնվի փողոցի հանգիստ կողմում: Լոբոդան շրջագայությունների ժամանակ տեղաշարժվում է բացառապես ներկայացուցչական դասի մեքենաներով, որը պետք արտադրված լինի հինգ տարուց ոչ ուշ: Հյուրանոցային համարի, ինչպես նաեւ հարդարման սենյակի օդի ջերմաստիճանը 24-ից ցածր չպետք է լինի:

Բացի հիմնական հոնորարից հրավիրող կողմը պետք է օրական  վճարի 200 երվրա, անկախ այն բանից, արդյոք սնունդը ապահովված է, թե ոչ:

Հարդարման սենյակում.՝

Տարածքի բոլոր պատուհանները պիտի պակված կամ սոսնձված լինեն հաստ կտորով:

Մինչ երգչուհու ժամանումը գնված պետք է լինեն սպորտային (սպիտակ եւ սեւ 6 զույգ), ինչպես նաեւ սեւ ու մարմնագույն՝ նեյլոնե կարճ գուլպաներ (6 զույգ): Թե ինչի համար են երգչուհուն հարկավոր այս կարճ գուլպաները, հայտնի չէ: Ներառված են նաեւ թաց, չոր եւ աճող կոշտուկների համար:

Անցնենք Սվետլանայի շրջագայական աննդակարգին: Երգչուհու հարդարման սենյակում պետք է լինի միս (լեզու, հավի ռուլետ, հորթի միս), դելիկատեսներ (պերմական ապուխտ, պորշուտտո), պանրի տարվբեր տեսականի, մրգեր, հատապտուղներով լի մեծ ափսե:

«Ուտեստների որակը՝ միայն ռեստորանային, այդպես է գրված երգչուհու ռայդերում: Տաք ուտեստներ երգչուհուն մատուցվում է երկու անգամ, ելույթից առաջ եւ հետո: Դա սաղմոն է պատրաստված փռում կամ գրիլի վրա՝ կարտոֆիլի կամ եփած բրնձի հետ: Կամ կուսկուս, ծնեբեկ առանց սոուսների՝ դարձյալ գրիլի վրա պատրաստված: Նաեւ երկու տեսակի աղցան՝ ցեզար կամ ռուկոլա՝ չերրի լոլիկներով եւ ծովախեցգետիններով: Կամ ցանկացած ֆիրմային աղցան առանց մայոնեզի: Ելույթից հետո հարդարման սենյակում՝ ստեպղինի կամ խնձորի թարմ քամած հյութ»:

Հյութի եւ թեյի հետ մեկտեղ Լոբոդան խնդրում է նաեւ ոգելից խմիչք՝ կարմիր եւ սպիտակ չոր, իտալական գինի (2007թ-ից ոչ երիտասարդ) եւ երկու տեսակ կոնյակ:

«Ռայդերի մեկ կամ մի քանի կետերի խախտման (կամ լիարժեք չկատարման) դեպքում արտիստն իրավունք ունի հրաժարվել ելույթից՝ առանց հոնորարի կանխավճարի ետ վերադարձի»:

Անսպասելի կետ. Ելույթի ժամանակ լուսանկարների եւ տեսանկարահանման արգելք: Եվ սա սմարթֆոննորի դարում: Սակայն, աստղի մենեջմենթը սպառնում է, եթե համերգի ժամանակ երգչուհին նկատի, որ նկարահանում են, ապա նա իրավունք ունի դադարեցնի ելույթը՝ կրկին առանց հոնորարի վերադարձնելու:

Քրիստինա Օրբակայտեն համերգի կազմակերպիչներին նույնպես խնդրում է ուշադիր լինել իր խնդրանքների հանդեպ:

«Երգչուհին չի տեղաշարժվում հին, սովետական եւ ռուսական ինքնթիռներով: Արտիստուհուն պետք է դիմավորի 3 տարուց ոչ մեծ, արտասահմանյան արտադրության ներկայացուցչական դասի մեքենա», - գրված է Օրբակայտեի ռայդերում:

Քրիստինայի հարդարման սենյակում ամեն ինչ համեստ է, թեյ (անպայման երիցուկի առկայությամբ), սուրճ, շաքարավազ, մրգեր, բանջարեղեն, բրդուճներ (պանիրը միայն արտասահմանյան արտադրանքի):

Սերգեյ Զվերեւի պահանջների մեջ առկա են որոշակի տարօրինակություններ: Նա իր ռայդերում գրել է, որպեսզի ընդունող կողմն իրեն դիմի ոչ թե անունով, այլ բացառապես սուպերաստղ: Ոճաբանը նաեւ խնդրում է, որ շրջագայությունների ժամանակ նրան կցված լինի օպերատոր, որը կֆիքսի նրա ամեն քայլը:

Իսկ ահա Ֆիլիպ Կիրկորովի մոտ, անկախ նրա աստղային ստատուսից, ռայդերը առանց քմաճությունների է:

Փոփ արքան պաշտում է առագ սնունդ, այդ իսկ պատճառով, եթե Ֆիլիպը դադարեցնում է իր դիետաները, նրա ռայդերում անմիջապես հայտնվում է կարտոֆիլի ֆրի, կոկա կոլա, ինչպես նաեւ շոկոլադով զեֆիր: Եթե Կիրկորովը դիետա է պահում (ինչպես այժմ), ապա այս ցուցակից անպայման կոլա լայթը մնում է:

Սերգեյ Շնուրովի ռայդերը չէր կարող առանց ալկոհոլի լինել, դա պարզ բան է:

«Օղի, մարտինի, գարեջուր, հանքային ջուր, ուտելիք», - կարճ մեկնաբանել է իր պահանջները՝ «Լենինգրադ» խմբի մենակատարը:

-Ջուր, սուրճ պատրաստելու մեքենա, մոխրաման, ահա եվ իմ ռայդերը, - իր բավականին համեստ պահանջների ցանկը ներկայացրել է լրագրողներին անձամբ Շնուրովը:

Սոֆիա Ռոտարուի ռայդերում նշված է հում ձվերի առկայությունը:

Բոլորը կարծում են, որ նա դրանք խմում է ձայնի համար, իսկ իրականում Սոֆիա Ռոտարուն սիրում է լավ պատրաստված, թերխաշ ձու:  Նրա տան աշխատակցուհին (նաեւ հանդերձանքների կարողն ու բժիշկը) այդ ձվերը հարդարման սենյակում պատրաստում է դրանք եւ մինչեւ երգչուհու ելույթը մատուցում նրան:

Լարիսա Դոլինայի ռայդերում կա մի առաձնահատկություն: Ադմինիստրատորը ջուրը պիտի նրան տա շշով, անպայման ձողիկով, որպեսզի ժողովրդական արտիստուհին շրթունթները չփչացնի: Եվ կարեւորը, որ շշի միջի ձողիկը չտեղաշարժվի (դա ամենաշատն ինձ զարմացրեց), դա պետք է անձեռոցիկով փաթաթվի:

Ստաս Միխայլովի ռայդերը, արտիստի խոսքերով, ամենապարզն է, որից ավելի հասարակ հնարավոր չէ մտածել: Ստասի մոտ չկա կենցաղային ռայդեր: Մինչ համերգը Ստասն ընդհանրապես չի ուտում: Ոչ մի տեսակի ալկոհոլային խմիչք նա չի օգտագործում: Եվ չի ծխում:

Նիկոլայ Բասկովն ունի մի պահանջ` հյուրանոցային համարում՝ հեռուստացույց:

«Միայն քաղաքի լավագույն հյուրանոցը: Տարածքի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 20 աստիճանը: Համարում միշտ պետք է լինի մերսման համար հարմարանք եւ լրացուցիչ սրբիչներ: Հարդարման սենյակում անպայման պետք է լինի բանջարեղենով աղցան (առանց սոխի, առանց բուլղարական պղպեղի), հավի արգանակ, սնկով հնդկաձավար (առամց սոխի, ոչ քաղցր), կետչուպով տապակած ճուտ կամ տնական ձեւով տապակած կարտոֆիլ՝ սնկով (կամ կարտոֆիլի պյուրե), հավի կոտլետներ, թթվասերով պատրաստված կարտոֆիլե կոտլետներ: Իսկ նախուտեստը՝ պլոմբիրի համով զեֆիր, մուգ շոկոլադ, մրգեր, ընկուզեղեն, մեղր: Հնարավորության դեպքում հարդարման սենյակում հարկավոր է  մատուցող (սուրճի, հյութի եւ այլնի համար), - նշում է իր ռեյդերում Սոբչակը:

Եվգենի Պետրոսյանը շրջագայությունների ընթացքում ցանկանում է ապրել միայն մեկ հյուրանոցում: Սովորաբար արտիստները ճամփորդում են շղթական. Այսօր այստեղ, վաղն այնտեղ: Իսկ Պետրոսյանը պատրաստ է մեկնել եւ ետ վերադառնալ, միայն թե ապրի մեկ հյուրանոցում: Ի դեպ ճանապարհն էլ պետք է լինի 200կմ-ից ոչ ավել: Նա գնում է միայն կարճ տուրերի՝ 4 համերգ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության