ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր հեռուստաալիքների հետ, ինչպիսիք են՝ The Travel Channel-ն ու Fox-ը, ներկայցրել է իր նոր նախագիծը: Ծրագիրը կոչվում է «ՀայԲրենդ» (HyeBrand), իսկ նպատակը հայտնի զրուցակիցների միջոցով Հայաստանի զարգացմանն ու բրենդինգին նպաստելն է: Սոնայի առաջին հյուրը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն էր: NEWS.am STYLE-ը հաղորդավարուհու հետ զրուցել է նոր հաղորդաշարի մտահաղացման, հետագա հյուրերի եւ ամուսնու՝ ռեփեր Միշոյի աջակցության մասին:
Անդրադառնալով ծրագրի գաղափարին՝ Սոնան նշեց, որ հաղորդումը ստեղծելու միտքն առաջացել էր մինչեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը:

«Ես մտածում էի, որ Հայաստանն այնքան հիանալի դրույթներ ունի, որոնց առավելությունը մենք չենք տեսնում, բայց որոնք, սակայն, կարող են խթանել զբոսաշրջության զարգացմանն ու շարժել արտասահմանցիների հետաքրքրությունը: Գաղափարը հետեւյալն էր՝ զրուցել տարբեր մարդկանց հետ, որոնք կարեւոր դերակատարում են ունեցել Հայաստանի անունը միջազգային մասշտաբով հնչեցնելու հարցում կամ էլ նպաստել են երկրի բրենդինգին՝ իրենց սեփական նվաճումների շնորհիվ: Մենք կհյուրընկալենք քաղաքական գործիչների, մարզիկների, արտիստների, գիտնականների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, որոնց հետ տարբեր տեսանկյուններից զրույցներ կունենանք տարբեր թեմաների շուրջ»:

Հաղորդման առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում: Սոնան խոստովանում է, որ առաջին հյուրի՝ Ռիչարդ Միլսի հետ զրույցի ընթացքում շատ բաներ է բացահայտել.

«Ամենից շատ ինձ այդ զրույցից դուր եկավ այն, որ այն շատ հագեցած էր ինֆորմացիայով, նաեւ պրակտիկ էր՝ մենք բոլորս էլ կարող ենք այս թողարկումից ստացած ինֆորմացիան կիրառել մեր սեփական աշխատանքի մեջ»,-խոստովանում է հաղորդավարուհին՝ հավելելով, որ նախագծի նպատակն է զրույցի ընթացքում դիտարկել Հայաստանի զարգացմանը եւ բրենդինգին նպաստող բոլոր ճանապարհները:

«Հուսով եմ՝ այս շոուի շնորհիվ տեղացիներն ու հայկական համայնքները արժեքավոր ինֆորմացիա կքաղեն, որը կկարողանան կիրառել իրենց սեփական ոլորտներում՝ նպաստելով դրական փոփոխությունների՝ թե իրենց, թե ամբողջ ազգի համար»:
Այժմ հաղորդման նկարահանումները որոշ ժամանակով հետաձգվել են, ինչը հաղորդավարուհու խոսքով՝ պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններով.

«Հայաստանում ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ մենք նկարեցինք առաջին թողարկումը, հետո բնական էր, որ դադարեցրինք նկարահանումները: Կտեսնենք, թե երբ կարելի է այն շարունակել: Փաստացի մենք ստիպված էինք վերամոնտաժել արդեն նկարահանած էպիզոդը, քանի որ որոշ հարցեր, որոնք մենք քննարկել էինք, որոնցից էր օրինակ կոռուպցիայի խնդիրը, կորցրել էին արդիականությունը: Հիմա ցանկացա ներկայացնել այս թողարկումը, քանի որ կարծում եմ՝ սա շատ կարեւոր ժամանակաշրջան է, որ բոլորս մեր ներդրումն ունենանք հասարակության մեջ, եւ կարծում եմ՝ այս թողարկումը մեզ համար ուղեցույց կլինի, թե ինչպես կարելի է անկախ քայլերով շաժվել դեպի ավելի լավ ապագա: Երբ վերսկսենք մեր նկարահանումները, ցանկալի հյուրերի շարքում կլինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Թանկյանը, Գարիկ Իսրաելյանը, Արսինե Խանջյանը եւ Հենրիխ Մխիթարյանը»,-հավելեց հաղորդավարուհին՝ նշելով, որ նախագծի ստեղծման հարցում իրեն մեծամասամբ աջակցել է ամուսինը՝ Միշոն:
«Հայաստանում ես չունեի պրոֆեսիոնալ թիմ, այնպես որ այս նախագիծն անհնար կլիներ առանց Միշոյի օգնության: Նա ինձ ծանոթացրեց այն բոլոր մարդկանց հետ, որոնք ինձ կարող էին օգնել ծրագրի իրականացման հարցում եւ ինքն էլ կրեատիվ մեծ ներդրում ունեցավ դրա մեջ: Ես շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատելու այնքան հիանալի ու տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից են ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, որը նաեւ կատարել է նախագծի մոնտաժը, ինչպես նաեւ թիմի մյուս մասնակիցները՝ Լիլիթ Մարտիրոսյան, Լեւոն Նավասարդյան, Դավիթ Աբրահամյան, Սերժո, Վահան Ստեփանյան, Արման Մարգարյան եւ Արաքսյա Մելիքյան»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 7 հոկտեմբերի
Կանայք «կոտրում են» իրենց կողոսկրերը՝ իշամեղվի ձև ունեցող իրան ունենալու համար. նոր ծայրահեղ վիրահատությունը հարցեր է առաջացնում բժիշկների շրջանում22:30, 7 հոկտեմբերի
«Ես կնոջս դավաճանում եմ մարմնավաճառների հետ». Կինը կոտրել է իր ինֆլուենսեր ամուսնու էջը և հանրային սկանդալ առաջացրել21:18, 7 հոկտեմբերի
250 դոլար՝ 16,000 դոլարի փոխարեն. Թրամփը զարմացրել է իր կոստյումի ընտրությամբ20:22, 7 հոկտեմբերի
Թոշակի անցած միլիարդատերը. Ուորեն Բաֆեթը կախվածություն ուներ Գլեն Քլոուզից, 1950-ականների գովազդներից և ուզբեկական շոուներից19:36, 7 հոկտեմբերի
Սեքսուալ մարդագայլեր, մաֆիայի ներկայացուցիչներ և անօթևան միլիարդատերեր. բարի գալուստ միկրոդրամանների աշխարհ17:03, 7 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը խոստանում է «թեթևացնել» կյանքի ծանրությունները. նոր մոնոներկայացման պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին16:51, 7 հոկտեմբերի
Օրուելը՝ հայկական բեմում. «1984»-ի հիման վրա նկարահանված մյուզիքլը կցուցադրվի Երևանում16:32, 7 հոկտեմբերի
Բարեգործական խանութում ընդամենը 80 ֆունտ ստեռլինգով գնված Dior պայուսակը աճուրդում վաճառվել է գրեթե 8000 ֆունտ ստեռլինգով15:39, 7 հոկտեմբերի

15:21, 7 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հիշել է Բոբ Դիլանի, Ջորջ Հարիսոնի և խավիար ուտող շան հետ կազմակերպված վայրի երեկույթը14:50, 7 հոկտեմբերի
«ՍՏԱՄԲՈՒԼ’25»․ Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է ռուս դիվանագետի մասին աշխարհաքաղաքական սագան14:43, 7 հոկտեմբերի
«30,000 տխուր տղամարդիկ վճարել են այս երեկույթի համար». Սկանդալային կատակը պայթեցրել է OnlyFans-ի աստղի հարսանիքը