Երեկ երգչուհի Ջուսը երաժշտասերների դատին հանձնեց իր նոր՝ «Երեւան» տեսահոլովակը, որը նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է նորովի՝ հայերեն լեզվով երգով եւ ավելի նուրբ ու կանացի կերպարով: NEWS.am STYLE-ը Ջուսի հետ զրուցել է հայալեզու իր նոր ստեղծագործության եւ կերպարային փոփոխության մասին:
«Միշտ ցանկացել եմ ունենալ Երեւանի մասին մի հետաքրքիր երգ, այն էլ, որ լինի ուղեկցված դհոլներով: Այս տարի երազանքս կատարվեց շնորհիվ տաղանդավոր երգահան Աղասի Գեւորգյանի: Սա իմ նվերն է Երեւանի 2800-ամյակին»,-զրույցի սկզբում նշեց երգչուհին:
Տեսահոլովակի նկարահանման եւ պատրաստման ամբողջ պրոցեսը տեւել է մոտ 5 ամիս: Երգի գործիքավորումը կատարել են Գագիկ Վարդանյանն ու Հովո Հակոբյանը, ռեժիսորն Արայիկ Համբարձումյանն է, իսկ օպերատորը՝ Արթուր Մելքոնյանը: Տեսահոլովակի յուրահատկություններից մեկը Ջուսի նրբագեղ կերպարն է.

«Կերպարիս վրա աշխատել են ոճաբան-վարսահարդար Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը, իսկ 1950-ական թ-երի ոճի մեջ կարված ծաղկանախշ զգեստիս վրա աշխատել է Լուսինե Մելիքյանը: Նրանք ինձ այս տեսահոլովակում նորովի ներկայացրին, ինչի համար շատ ուրախ եմ: Ես սիրում եմ փոփոխվել եւ յուրաքանչյուր նոր աշխատանքիս մեջ նորովի ներկայանալ»,-ասում է երգչուհին՝ վերհիշելով նաեւ նկարահանման ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերից մեկը.

«Ծիծաղելի դեպք գրանցվեց, երբ ես եւ դհոլահար Հովո Հակոբյանը մեր ձեռքերում պետք է պահեինք եռագույն ծուխը, եւ հենց նկարահանման ազդանշանը եղավ, վառեցինք այն՝ մտածելով, որ մեծ ծուխ պետք դուրս գա, սակայն եղավ հակառակը՝ շատ քիչ ծուխ, որը տեւեց ընդամենը 2 վայրկյան: Շատ ծիծաղելի էր, երբ կադրում տեսանք մեր զարմացած դեմքերը:)»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ջուսի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը12:38, 2 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին12:21, 2 սեպտեմբերի
Մադոննան անճանաչելի է. 68-ամյա փոփ թագուհին ապշեցրել է երկրպագուներին իր «երիտասարդ» դեմքով11:41, 2 սեպտեմբերի
Շերը պատերազմ է հայտարարել հարսին. երգչուհին նրան մեղադրել է որդու փողերի վրա աչք տնկելու մեջ11:18, 2 սեպտեմբերի
Բրիջիտ Մակրոնի դուստրը գնում է մոր հետքերով. նրա նոր ընկերը 20 տարով փոքր է իրենից11:16, 2 սեպտեմբերի
Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է10:30, 2 սեպտեմբերի
OnlyFans-ի մոդելը պայուսակը նետել է լրագրողի վրա, որը կասկածի տակ էր դրել նրա կուսությունը10:03, 2 սեպտեմբերի
Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը կնոջը՝ Անելյա Գուբրյանին, 26-ամյակի առթիվ (ֆոտո)09:00, 2 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 սեպտեմբերի
«Սեքս խղճահարությունից դրդված». ցնցող ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչու են կանայք քնում տղամարդկանց հետ, նույնիսկ երբ չեն ուզում22:20, 1 սեպտեմբերի
«Դժոխք Երկրի վրա». դրախտային հունական լողափը վերածվել է մղձավանջի զբոսաշրջիկների բազմության պատճառով