MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մատանիների տիրակալ» Էդմոն Ավագյանը՝ Հայաստան այցելության եւ իր գործի նրբությունների մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը (ֆոտո)

20:04, 1 հունիսի

Էդմոն Ավագյանի եւ AVAKIAN ապրանքանիշի անունները, հնարավոր է, այնքան լայնորեն հայտնի չեն Հայաստանում, որքան նրա սահմաններից դուրս: Ժնեւում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում եւ Մոսկվայում նրա անունը թնդաց շատ տարիներ առաջ, երբ, չվախենալով Chopard, Cartier, Bvlgary հայտնի ապրանքանիշերի մրցակցությունից, նա մխրճվեց ոսկերչական բիզնես եւ կարողացավ իր սեփական, հատուկ տեղը հաստատել զարդերի աշխարհում: Նրա մշտական հաճախորդների թվում բազմաթիվ համաշխարհային ճանաչված մարդիկ կան: Վերջերս Avakian-ի զարդերով Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին փայլեցին բազմաթիվ կինոաստղեր: Էդմոն Ավագյանին անվանում են նավթային մագնատների եւ արաբական շեյխերի սիրելի ոսկերիչ: Իսկ ամեն ինչ սկսվել է Բեյրութում, ընտանեկան փոքրիկ բիզնեսից… NEWS.am STYLE-ը «Մատանիների տիրակալի» հետ, ինչպես նրան կնքել է արեւմտյան մամուլը, զրուցեց Երեւան այցի, տաղանդի եւ ոսկերչական գործի նրբությունների մասին:

Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի եւ ծագման մասին: Ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանի հետ: Այստեղ նախկինում եղե՞լ եք:  

Ես հայ եմ, ծնվել եմ Բուլղարիայում: Երբ 10 տարեկան էի, իմ ընտանիքը փոխադրվեց Լիբանան: Պարզապես այդպես ստացվեց: Այդ երկրի փոխարեն կարող էր Ֆրանսիան լինել, սակայն այնտեղ մեզ աշխատանքի իրավունք չտվեցին: Մեզ Լիբանանում դուր եկավ, եւ այնտեղ մնացինք երկար ժամանակ: Հետո ես ինժեներական գործ եւ ֆինանսական մենեջմենթ ուսանեցի Միացյալ Նահանգներում: Իսկ 1985-ին փոխադրվեցի Շվեյցարիա:

Հայաստանում ազգականներ չունեմ, բայց բավական հաճախ եմ այցելում, գրեթե ամեն տարի: Կինս հայուհի է: Նա բարեգործական ասպարեզում նախագծեր է իրականացնում, այդ պատճառով Հայաստանում ինձանից ավելի հաճախ է լինում: Նա Համահայկական բարեգործական միության շվեյցարական մասնաճյուղի նախագահն է, Շվեյցարիայում բարեգործական միջոցառումներ է կազմակերպում, որոնց նպատակը Հայաստանին օգնության համար միջոցներ հավաքելն է: Նա նաեւ նպաստում է Շվեյցարիայում հայկական մշակույթի տարածմանը՝ հայ նկարիչների ցուցահանդեսներ եւ երաժիշտների համերգներ կազմակերպելու միջոցով:

Այս անգամ Երեւան ժամանեցիք արքայազն Չարլզի պատվիրակության կազմում: Ո՞րն է Ձեր այս այցի նպատակը:

Մենք եկել ենք «Երեւան, իմ սեր» («Yerevan My Love») բարեգործական նախագծին աջակցելու համար, որում ներգրավված է նաեւ արքայազն Չարլզը: Հավաքված գումարի կեսը ստացվում է նրա լոնդոնյան բարեգործական կազմակերպությունից, իսկ մյուս կեսը հավաքվում է հենց Հայաստանում:

Երեւանում ոսկերչական խանութ բացելու ծրագրեր ունե՞ք:

Առայժմ ոչ: Ներկայում աշխատում ենք մեր խանութների՝ արդեն գոյություն ունեցող ցանցի զարգացմամբ եւ փորձում ենք խանութ բացել Չինաստանում: Այդ հարցում չինական կողմի հետ արդեն որոշակի համաձայնության հասել ենք: Հիմնական խնդիրը Չինաստանում մեր խանութի համար հարմար վայրի ընտրությունն է, քանի որ բոլոր լավ տեղերն արդեն զբաղված են հայտնի ապրանքանիշերի խանութների կողմից: Հիմա ներառվել ենք վայր ստանալու թեկնածուների ցուցակում, եւ մեզ մնում է միայն համբերությամբ զինվել ու սպասել:

Ձեր հաճախորդների շարքում նաեւ բազմաթիվ հայտնի մարդիկ կան: Ովքե՞ր են:

Այո, ես վերջերս վերադարձա Կաննից, որտեղ մեզ համար կարեւոր մի քանի միջոցառում անցկացվեց: Դրանց ընթացքում բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպես, օրինակ, Փերիս Հիլթոնը, Դիտա ֆոն Թիզը, Օռնելլա Մուտին, Ռոզարիո Դոուսոնը եւ այլք, ներկայացան մեր զարդերով:

Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը կինոփառատոնի ժամանակ թանկարժեք իրերի գողության հետ կապված միջադեպին:

Մեր բիզնեսը շատ ռիսկային է: Նման դեպքեր, ցավոք, պատահում են: Մենք գողությունների զոհ ենք դառնում: Ստիպված ենք ապրել այդ վտանգի հետ, բայց պետք է ձգտենք նվազագույնի հասցնել նման դեպքերը:

Ոսկերչական զարդերի ինչպիսի՞ դիզայն եք նախընտրում: Արդյո՞ք միախառնում եք արեւելյան, օրինակ՝ լիբանանյան ոճը եվրոպականի հետ:

Մեր հավաքածուները միշտ գունագեղ են եւ բազմազան: Մենք ունենք զարդեր, որոնք հարմար են առօրյայում կրելու համար, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք կրում են միայն հատուկ առիթներին, օրինակ՝ հարսանիքի ժամանակ:

Ինչպե՞ս հասաք համաշխարհային հաջողության եւ ճանաչման: Փառքի ճանապարհը երկա՞ր էր: 

Այստեղ գաղտնիք չկա: Ամենագլխավորը քրտնաջան աշխատանքն է: Անհրաժեշտ է նաեւ լավ երեւակայություն, համառություն եւ մեծ համբերություն: Եթե որոշակի նպատակ ես դրել, ապա դրան հասնելու ջանքերն անվերջ են լինելու:

Ես ոսկերչական բիզնես եկել եմ բոլորովին այլ ճանապարհով: Նախ ինժեներական գործ եմ ուսումնասիրել, հետո ֆինանսական մենեջմենթ եւ գեմոլոգիա: Լիբանանում ես իմ բիզնեսը սկսեցի: Լիբանանցիներն առաջին վաճառականներից են. նրանց հետ աշխատելու արդյունքում ես շատ բան սովորեցի:

Ձեր կայքում կարելի է հանդիպել հետեւյալ արտահայտության. «Avakian-ը հպարտ է ընտանեկան ավանդույթներով եւ սկզբունքներով»: Որտեղի՞ց են այդ ավանդույթները. Հայաստանից, Լիբանանից, կամ, գուցե, Բուլղարիայի՞ց:

Այդ ամենի միախառնումը: Ես ծագումով հայ եմ, այդ պատճառով կիսում եմ հայկական որոշակի արժեքներ: Մեծացել եմ Հարավ-արեւելյան Եվրոպայում, եւ այդ փոխել է իմ աշխարհընկալումը: Բուլղարական մշակույթն ինձ օգնեց հասկանալ ռուսերենն ու ռուսական կենսակերպը: Այդ պատճառով ինձ համար միանգամայն բնական էր առաջին խանութերից մեկը Մոսկվայում բացելը:

Գիտե՞ք, որ արեւմտյան մամուլը հաճախ Ձեզ անվանում է «Մատանիների տիրակալ»:

Ոչ, բայց եթե խոսեցինք կինոյի մասին, նշեմ, որ Բեւեռլի Հիլզում մեր խանութը տեղակայված է Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Pretty Woman» ֆիլմի նկարահանումների վայրում: Այն շատ լավ վայր է: Բազմաթիվ հայտնի մարդիկ են այնտեղ գալիս, ինչը մեզ շատ է օգնում:

Ի՞նչ եք կարծում, ազգային պատկանելությունը որոշ մասնագիտություններում հաջողություն կանխորոշում է: Կարելի՞ է ասել, որ հայերը լավ երաժիշտներ, նկարիչներ, ոսկերիչներ են

Կարծում եմ՝ սխալ է ասել, որ հայերը մյուսներին գերազանցում են որոշ մասնագիտություններում: Սակայն, ըստ իս, այն ամենը, ինչը կապված է սեփական ձեռքերով ստեղծելու հետ, հայերին լավ է հաջողվում: Այդ հարցում նրանք լավ հեղինակություն ունեն: Կարծում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ հայերը մեծաթիվ ազգ չեն: Եթե շատ չեք, ապա ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է ձգտի զարգացնել այն, պետք է ինքնակատարելագործվի: Անհրաժեշտ է հաջողել՝ ինչ գնով էլ լինի:

Ո՞րն է Էդմոն Ավագյանի հաջողության գաղտնիքը:

Ինչպես արդեն ասացի՝ քրտնաջան աշխատանքն ու համառությունը: Երբեմն նաեւ հաջողությունը: Բայց այն ոչինչ է առանց ծանր աշխատանքի: Ոչինչ չի կարելի է անուշադրության մատնել. խանութի ձեւավորում, այն զարդարելու համար օգտագործվող նյութերի ընտրություն, լուսավորություն, գովազդ եւ այլն: Երեւակայությունը, ճաշակն ու փորձը նույնպես կարեւոր են:

Քրիստինա Կոտենկովա

Մարինա Ադուլյան



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել