Հանդիսավոր բացումը 2018 թվականի հոկտեմբերի 5-ին էր։ Այն դարձավ հայկական հարուստ խոհանոցի տոն՝ լի ուտեստներով և երաժշտությամբ:
15 տարի առաջ «Մայրիկ» ռեստորանը բացվեց Բեյրութում՝ որպես առաջին միջերկրական հայկական ռեստորան: Կարճ ժամանակահատվածում «Մայրիկ»-ը դարձավ հայկական սփյուռքի խոհարարական ժառանգության ուղենիշն ու պահպանողը: Դրանից հետո «Մայրիկ»-ի շնորհիվ հայկական խոհանոցը հասավ Դուբայ, Ռիադ և Մալդիվյան կղզիներ:
«Մայրիկ»-ի խոհանոցն առաջարկում է նորովի ներկայացված հայկական նրբախորտիկներ: Բաղադրատոմսերը «սկիզբ են առել» Անատոլիայի պարարտ հողերից և մորից դստերն են փոխանցվել: Ռեստորանի ճաշատեսակներին բնորոշ է բաղադրիչների, համերի և գույների հակադրության «խաղ», որտեղ մեկտեղված են միջերկրածովյան թարմությունն ու մետաքսի ճանապարհի համեմունքների հարուստ համերը:
«Մայրիկ» ռեստորանի տեր և հիմնադիր Ալին Կամակյանի համար Հայաստանում այս ռեստորանի բացումը հատուկ նշանակություն ունի. դա տուրք է հայոց պատմությանը և հայ ժողովրդին:
Ռեստորանը գտնվում է Երևանում, Ամիրյան 4/6 հասցեում:
«Մայրիկ» ռեստորանը է´լ ավելի է հարստացնում Երևանի զարգացում ապրող խոհարարական պատկերը: «Մայրիկ»-ի կերակրացանկն ավանդական հայկական կերակուրների լայն բազմազանություն է առաջարկում, ինչպես նաև մատուցում է սառը և տաք խորտիկների լայն տեսականի, թարմ աղցաններ, դանդաղ կրակի վրա շոգեխաշած համադամ կերակուրներ, գրիլ արված հյութեղ և նուրբ մսեղենի լայն տեսականի ու բերանի մեջ հալվող աղանդեր:
«Մայրիկ»-ը պատմում է հայ ժողովրդի պատմությունն ու տոնում անզուգական հայկական հյուրասիրությունը....
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը