Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով:
Սեւահեր հայուհին միկրոբլոգի իր էջում հմայիչ սելֆի է հրապարակել, որն արված է ավտոմեքենայի մեջ։ Էլենն իր հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․
«Պիտի գտնենք նրան, ում կսպասենք, երբ հեռու լինի, երբ ուշ տուն գա, երբ չգա տուն։ Պիտի գտնենք նրան, հանուն որի կզոհենք մեր քունը՝ չենք քնի գիշերը, կզոհենք մեր նյարդերը, երբ չպատասխանի կամ անջատի զանգերը, կզոհենք մեր աչքերը, երբ ինքը տուն չգա, իսկ մենք հա՛ լացենք ու ճամփին նայենք։ Պիտի գտնենք նրան, ում կարոտից ջերմություն կունենանք ու չենք կարողանա ոչինչ անել՝ուտել, քնել, քայլել...երազում էլ միայն նրան կտեսնենք, եթե հաջողվի քնել։ Պիտի գտնենք նրան, ում անունը կսիրենք հենց իրենով: Ու վերջապես պիտի գտնենք նրան, ով կսիրի մեզ։ Պարզ կսիրի։ Ուղղակի կսիրի։ Պիտի նրան գտնենք, ով կսիրի մեզ մեր տեսակի մեջ, չի՛ ուզենա փոխել կամ կառավարել մեզ ու մեր քայլերը։ Չպիտի փնտրենք, բայց պիտի գտնենք նրան, ով կսիրի մեր տեսակը, մեր երեխայական խենթությունը, մեր մեծական լրջությունը, խորը մտածելն ու երբեմն չմտածելը... Իդեալականներ չենք փնտրի, բայց մեր միակին իդեալական կհամարենք։ Մենք կգտնենք նրան, ումով կփայլեն մեր աչքերը։ Մենք պիտի գտնենք նրան, ում աչքերի փայլի համար կպայքարենք մինչև վերջին շունչը։ Պիտի գտնենք նրան, ում համար պատրաստ կլինենք տալ մեր կյանքն ու..վերջին շունչը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում