Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում չլինելով բավականին ակտիվ, այնուամենայնիվ կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:
Այսօր Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել է մեղմ դիմահարդարմամբ։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․
«Ահա և վրա հասավ 30ը։ Ինձ թվում էր դա ինձ հետ չի պատահի,կամ գոնե ոչ այսքան շուտ)))
Չնայած նրան, որ համոզված եմ , որ էությունս ( բարեբախտաբար կամ դժբախտաբար ) կմնա նույնը միշտ ,անկախ տարիքից, այնուամենայնիվ վերջին տարիներին շատ բաների հանդեպ վերաբերմունքս փոխվել է։ Գուցե դարձել եմ ավելի ինքնամփոփ, անհանդուրժող,կշռադատող,
կամ կարծրացել համոզմունքներիս մեջ, գուցե որոշ չափով կորցրել եմ դեռ մի քանի տարի առաջ առկա անհոգության զգացումը,ծայրաստիճան թեթևությունը.Այնուամենայնիվ հոգով նույն անուղղելին եմ
Միշտ վախեցել եմ ժամանակից ու հենց դա է պատճառը, որ գնահատում և սիրում եմ ինձ օժտված կյանքի ամեն վայրկյանը ( չնայած միշտ ամեն տեղից ուշանում եմ)և չեմ հասկանում այն մարդկանց ովքեր ապրում են սևագրի պես,կարծես մաքրագրության համար ուրիշ կյանք են ունենալու։ Ես սիրում եմ իմ կյանքը իր բոլոր անակնկալներով հանդերձ,բոլոր փոփոխություննորով հանդերձ։
Շնորհակալ եմ ծնողներիս ինձ և եղբորս այս կյանքը պարգևելու համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը