ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհամակերպվի ձեր որեւիցե վատ սովորության հետ, այդ պատճառով էլ նա կփորձի արհամարհել դա։ Սակայն նրա մոտ դա չի ստացվի եւ բարկությունից խուսափելն անհնար կլինի։
ՑԼԵՐ
Այսօր ձեր ավագ ծանոթներից մեկը շատ լավ խորհուրդ կտա ձեզ՝ կապված անձնականի հետ։ Եթե հետեւեք նրա խորհուրդին, ապա միանշանակ հարաբերություններում հաջողություններ կգրանցեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր լավ կլինի, որ հիշեք ձեր կամ ձեր սիրելիի մտերիմներին։ Զանգահարեք նրանց, կամ էլ ավելի լավ է հյուր գնացեք։ Ջերմ մթնոլորտ կստեղծվի, ինչի արդյունքում ձեր տրամադրությունն էլ կբարձրանա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր մտերիմներից մեկը շատ արժեքավոր խորհուրդ կտա ձեզ։ Եթե անգամ չեք ընդունելու այդ խորհուրդը, ցույց տվեք, թե իբր այն շատ եք հավանել եւ հետագայում կիրառելու եք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին անհավանական բաներ ձեզ կպատմի իր մասին։ Միգուցե, նրա պատմածների մեջ այնքան էլ շատ ճշմարտություն չկա, բայց նա ամեն ինչ կանի ձեզ տպավորելու համար։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ուշադրություն դարձրեք ձեր լավագույն ընկերոջ նախկին սիրելիի վրա։ Միգուցե, հենց նա է ձեր ճակատագիրը։ Եթե, իրոք, այդպես եք կարծում, ապա համապատասխան քայլեր ձեռնարկեք։ Սակայն այնպես արեք, որ դա չխոչընդոտի ձեր եւ ձեր ընկերոջ հարաբերություններին։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր հնարավոր է՝ այնպիսի մի քայլ անեք, որը բիծ կքաշի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա։ Այդ ամենից խուսափելու համար, լավ կլինի, որ կշռադատեք ձեր յուրաքանչյուր քայլը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ձեզ համոզել, որ իր հետ անցկանեք երեկոն։ Դուք՝ ինքնեդ էլ դա կցանկանաք։ Իսկ եթե երկուսիդ ցանկություններն էլ համընկնում են, ուրեմն ինչո՞ւ ոչ՝ ճիշտ ժամանակն է ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր հոգում թեթեւություն կզգաք: Դա կապված է ձեր անձնական կյանքի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս այդ ծանրությունը որքան հնարավոր է հեռու տանել ձեզանից: Ձեր հարազատներին եւս այն խանգարում է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հասկացեք, վերջապես, որ դուք եք ձեր կյանքի տերը: Միայն դուք կարող եք որոշել, թե ինչպես եք ցանկանում ապրել, այլ ոչ թե ձեր սիրելի անձնավորությունը: Նրա առաջադրանքը ձեր կողքին լինելն ու ձեզ հասկանալն է:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք ամբողջ հոգով կսիրահարվեք ինչ-որ մեկին: Մի վախեցեք, քանի որ այդ նոր հրապուրանքը հետք չի թողնի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա: Մի շաբաթ հետո այն ձեզ հանգիստ կթողնի: Հետեւաբար, վայելեք այդ պահը, ինչպես օրինակ` վայելում եք ընկնող աստղի ակնթարթը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ կվիճեք որեւէ փիլիսոփայական հարցի շուրջ: Ընդհանուր հայտարարի չեք կարողանա գալ, բայց աշխատեք լուրջ մոտեցում չցուցաբերել այդ բանավեճին եւ չմեծացնել դրա մասշտաբները: Այդ չնչին հարցը հաստատ, չարժե ձեր հարաբերությունների վատթարացմանը:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով