«Ամարաս» պարային համույթի հայտնի պարուհի Մանե Հայրապետյանն օրերս կատարել է իր կյանքի կարեւորագույն որոշումը:) Նոյեմբերի 4-ին պարուհին հավերժ սիրո երդում է տվել իր ընտրյալին՝ մարզիկ Էդգար Շերմազանյանին: Զույգի պսակադրությունը կատարվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել գեղեցիկ արարողությանը, ֆիքսել երջանիկ նորապսակներին, արարողությանը ներկա հայտնի հյուրերին եւ զրուցել Մանեի հետ՝ իր ընտրյալի, սպասված օրվա եւ շքեղ զգեստի ընտրության մասին:
Մեզ հետ զրույցում պարուհին նշեց, որ եկեղեցու ընտրությունն իր ցանկությունն է եղել, իսկ ամուսինն այս հարցում համակարծիք է եղել իր հետ:
Մանեն եւ Էդգարը միմյանց հետ հավերժական կապը զգացել են ծանոթությունից հետո շատ կարճ ժամանակահատվածում.
«Մեր մասնագիտական կապը շատ մոտիկ է, ինչի շնորհիվ էլ միմյանց լավ ենք հասկանում: Շատ կարճ ժամանակում ենք օրինականացրել մեր հարաբերությունները, բայց ոչինչից չենք վախեցել, քանի որ շատ արագ կողմնորոշվել ենք եւ հասկացել, որ միմյանց համար ենք ստեղծված: Կարելի է ասել՝ մեզ մոտ սեր էր առաջին հայացքից: Ամեն ինչ արագ եղավ եւ շատ կարճ ժամանակում պատրաստվեցինք հարսանիքին»,-նշեց Մանեն, որը նաեւ վերհիշեց սիրելիի առաջին սիրո խոստովանությունը.
«Դա եղավ այն ժամանակ, երբ վերադարձա Վրաստանից, որտեղ մեկնել էի մասնագիտական դասերի համար: Վերադառնալուցս հետո մեր առաջին հանդիպման ժամանակ նա շատ անսպասելի ձեւով դա արեց՝ պատրաստված, յուրահատուկ վայրում ու կարոտած… դա ես տեսա նրա աչքերում, խոսքերում… Էդգարն արեց ինձ սիրո խոստովանություն, ինչը դրական ընդունվեց իմ կողմից: Ավելի ուշ դրան հաջորդեց նաեւ ամուսնության առաջակությունն ու մեր պսակադրությունը»:
Մանեն եւ Էդգարը հարսանիքին պատրաստվել են մոտ երկու ամիս, նախապատրաստական բոլոր աշխատանքները միասին են կատարել՝ միմյանց հետ համաձայնության գալով:
«Իհարկե, մեծ է եղել նաեւ հուզմունքը, քանի որ դա մեր կյանքի ամենակարեւոր օրը պետք է լիներ, որը շատ սպասված էր մեզ համար եւ մենք ցանկանում էինք, որ այն լիներ հետաքրքիր եւ անմոռանալի»,-խոստովանում է Մանեն՝ հավելոլով, որ հարսի զգեստի ընտրության հարցում դժվարություն չի ունեցել, քանի որ վաղուց գիտեր, թե որ սրահից է այն ձեռք բերելու:
«Իմ կյանքի ամենասպասված զգեստն էր, որի մասին միշտ երազել էի»,-ասում է նա:
Նորապսակներն առայժմ չեն շտապում մեկնել մեղրամսի, քանի որ մինչ սպասված ճամփորդությունը Մանեն դեռ գործեր ունի: Այժմ պարուհին ներառված է Հռիփսիմե Հակոբյանի՝ նոյեմբերի 10-ին կայանալիք մենահամերգի ծրագրում: Համերգից հետո, սակայն, ամուսիններն անպայման վայելելու են համատեղ հանգիստը: Իսկ հարցին՝ արդյոք Մանեն շարունակելո՞ւ է իր ակտիվ գործունեությունը «Ամարաս» պարային համույթի կազմում, Էդգարը պատասխանեց.
«Միանշանակ, Մանեն պետք է պարի, պետք է դասավանդի եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Հպարտանում եմ նրա կատարած աշխատանքով, այնպես որ՝ Մանեն շարունակելու է լինել «Ամարաս»-ում՝ որպես պարուսույց եւ պարուհի»:
Հարցազրույցը եւ լուսանկարները՝ Սյունե Առաքելյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել