Արթուրո Սանդովալի էմոցիոնալ կատարումների եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո այսօր՝ նոյեմբերի 7-ին, մեկնարկեց Yerevan Jazz Fest 2018 միջոցառումը: Մեր քաղաքում արդեն 4-րդ տարին է, ինչ այս փառատոնն իր շրջանակում համախմբում է տաղանդավոր ջազ երաժիշտներին ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:
Սանդովալը փառատոնի ընթացքում հանդես եկավ եւ շեփորային, եւ դաշնամուրային կատարումներով: Եղավ նաեւ հատուկ անկակնալ՝ հատուկ հյուրի համար: Համերգի կեսից բեմ բարձրացավ հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը: Սիրված երաժիշտները միասին հանդես եկան միեւնույն բեմում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
«Հայաստանում եմ մի քանի օր, բայց արդեն սիրահարված եմ այս երկրին: Ինձ դուր են գալիս հատկապես այստեղի գեղեցիկ մարդիկ, որոնք բարի են եւ ջերմ»,-խոստովանեց «Գրեմմիի» 10-ակի մրցանակակիրը, որը երեկ Երեւանում տոնեց իր ծննդյան 69-ամյակը:
Ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում երաժիշտը խոստովանել էր, որ իրեն դուր են եկել հայ կանայք՝ հավելելով. «Արդեն ցանկանում եմ երկար մնալ Հայասատանում»:
Ինչ վերաբերում է Yerevan Jazz Fest 2018-ին՝այն կանցկացվի նոյեմբերի 7-20-ը: Այս տարի փառատոնն ընդլայնել է իր սահմանները: Համերգներ կլինեն ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Շուշիում:
Այս տարի լրանում է նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ առիթով փառատոնը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են