Խոյ
Ազդակային սրիկա․ այսքանով ամեն բան ասված է։ Վատ արարքից հետո կամ ներողություն է խնդրում՝ թատրոն բեմադրելով, որպեսզի վաղը նորից անցնի իր սև գործին, կամ չի խնդրում. հպարտությունը թույլ չի տալիս։
Արդարացումները՝ «չհասկացա , թե ինչ կատարվեց» կամ «սատանեն է մեղավոր»:
Ցուլ
Հաշվարկող սրիկա։ Խոյի ամբողջական հակապատկեր։ Կարելի է նույնիսկ չհարցնել «Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես անում»։ Հասկանում է, շատ լավ է հասկանում։ Նախապես հաշվարկել է, թե ուր պետք է հարվածի, որպեսզի ավելի ցավոտ լինի։
Արդարացումները՝ «Դու սրան էիր արժանի»։
Երկվորյակներ
Թեթևամիտ սրիկա․․․ Հաճախ պարզապես չեն հասկանում, որ իրենց սրիկայի նման են պահում, քանի որ ուղեղի պակաս ծալքերը թույլ չեն տալիս վերլուծել սեփական գործողությունները։ Կատարած սրիկայության մասին սովորաբար մոռանում են հինգ րոպեից։
Արդարացումները՝ «Դու նեղացե՞լ ես։ Ինչու՞»։
Խեցգետին
Ամբողջովին դժբախտ սրիկա․․․ Այդ Դուք եք սրիկա, իսկ նա՝ անմեղ զոհ։ Եվ այդպես լինելու է միշտ, եթե նրա կեղտոտ արարքներն տասն անգամ ավելին են, քան Ձերը։ Ավելին՝ նա անպայման կհայտարարի ամբողջ աշխարհին, թե որքան վատ եք դուք վարվել նրա հետ։
Արդարացումները՝ «Դու ստիպեցիր ինձ»։
Առյուծ
Ինքնահավան սրիկա․․․ Նա հռչակ է, իսկ մնացածը՝ ոտքի տակի աղբ։ Հենց այս կարգավիճակից են բխում նրա բոլոր նողկալի արարքները։
Արդարացումները՝ «Ես այդպես ուզեցի»։
Կույս
Հիշաչար սրիկա․․․ Երբևէ, որևէ տեղում Դուք կանգնել եք նրա ճանապարհին, կամ պարզապես անհաջող մի արտահայտություն արել։ Ստացեք։ Կույսն այսքան տարի պարզապես հարմար պահի էր սպասում։
Արդարացումներ՝ «Ե՞ս։ Ինչպե՞ս դու կարող էիր այդպես մտածել», կամ «Իսկ հիշո՞ւմ ես․․․»։
Կշեռք
Վախկոտ սրիկա․․․ Առաջին տեղում է սրիկաների շարքում։ Ստոր ու անբարո արարած։ Այստեղ ստեց, այնտեղ զրպարտեց, մյուս կողմից՝ կենսակերպն է այդպիսին։ Եվ այս ամենը վախից։
Արդարացումներ՝ բացակայում են․ իր սև գործն արեց ու թաքնվեց։
Կարիճ
Սկզբունքային սրիկա․․․ Սկզբունքները կարող են տարբեր լինել՝ իմաստը դա չէ։ Իր անհարմարավետ և ծանրակշիռ տեսանկյունից Դուք ինչ-որ արգելք եք խախտել և պիտի պատիժ կրեք։ Ինքն իրեն արդարության խորհրդանիշ է համարում։
Արդարացումներ՝ բացակայում են։
Աղեղնավոր
Սկանդալային սրիկա․․․Գռեհիկ։ Կոնֆլիկտներից հաճույք է ստանում:
Արդարացումներ՝ անիմաստ խոսքերի շարան՝ համեմված առատ հայհոյանքով։
Այծեղջյուր
Սահմանափակ սրիկա․․․ Ցուլի անտարբերությունը, գումարած Առյուծի եսասիրությունը, գումարած նրա անձնական անկրկնելի հիմարությունը և որպես համեմունք՝ ագահությունը։
Արդարացումներ՝ «Այդպես ստացվեց»։
Ջրհոս
Ցինիկ սրիկա․․․Պատվավոր երկրորդ տեղում է։ Վատություն կանի միայն նրա համար, որպեսզի ծաղրի Ձեր տառապանքները։ Նա ի ծնե տառապում է սրտի արատից, այսինքն ՝ դրա բացակայությամբ։
Արդարացումներ՝ «Հա հա հա»։
Ձկներ
Անտարբեր սրիկա․․․ «Օգնություն» կանչը լսելիս փակում է պատուհանն ու փաթաթվում վերմակի մեջ։ Հիվանդանոց, որտեղ Դուք վերջին օրերն եք ապրում, չի գա. մի սպասեք։
Արդարացումներ՝ «Ներիր․ ամեն մեկն իր համար»։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»