VARDA-ն ներկայացել է ռոմանտիկ կերպարում։ Հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, թե նա ինչպես է կերպարանք ընդունել սեփական ապրանքանիշի արտադրանքով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ֆիթնեսին եւ սպորտին, ինչպես նաեւ առողջ կենսակերպին նվիրված մասշտաբային փառատոն է անցկացվել: Փառատոնին մասնակցել է նաեւ պարուհի VARDA-ն, որն իր տաղավարում ներկայացրել է Մոսկվայի իր պարի ակումբը: Հայուհուն շնորհավորում ենք՝ նա փառատոնում արժանացել է «Տարվա ամենավառ դեբյուտ» պարգեւին, ինչի մասին բաժանորդներին եւ երկրպագուներին հայտնել է իր Instagram-ում:
«Մենք դա արեցինք: Անցած հանգստյան օրերին իմ ակումբի մարզիչների թիմը իր մասին հայտարարեց սպորտի եւ առողջ կենսակերպի ամենամասշտաբային snproexpo փառատոնում: Հիմա մենք լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ մեր մասին միայն ծույլը չգիտի:
Ձողը դարձավ ամբողջ ցուցահանդեսի ամենաթեժ տեղը: Մեր հյուրերը հետեւում էին ձողի վրա իսկական հարձակմանը, քանի որ մարմնամարզական հնարքների մարզման համար մի ամբողջ հերթ էր գոյացել:
Մենք զիլ ելույթներ էինք պատրաստել, վառ կերպարներ, անհավանական հնարքներ:
Եվ իհարկե, հետներս տարանք «Տարվա ամենավառ դեբյուտ» պարգեւը: Այն, առանց ավելորդ համեստության, մերն է:
Մենք հպարտ ենք, որ աշխարհի սպորտը Pole Dance-ը ճանաչեց որպես ինքնուրույն ուղղություն:
Մենք ցանկանում ենք կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել այսպիսի վիթխարի միջոցառում կազմակերպելու համար, որը բոլոր մարզիկներին մեկտեղեց եւ իրենց ցուցադրելու հնարավորություն տվեց:
Մինչ հանդիպում, մյուս տարի:
P.S. Անչափ շնորհակալ եմ սիրելի քրոջս՝ ym_designroom մեր տաղավարի դիզայն նախագծի համար: Քույրիկ, ես քեզ սիրում եմ, դու քո գործում լավագույնն ես: Սա նաեւ քո պարգեւն է»,- գրել է պարուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում