«Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակությունը մեր մասնակցի՝ Լեւոնի գլխավորությամբ, պատրաստ է մեկնել մրցույթին: Մեր ներկայացուցիչն ու մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարները՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը, վաղն արդեն մեկնելու են Մինսկ, որտեղ նոյեմբերի 25-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը:
Մինչ մրցույթին մեկնելը հայաստանյան թիմն այսօր հանդիպեց մամուլի ներկայացուցիչներին եւ խոսեց մրցույթի քվեարկության կարգի, մեր մասնակցի տրամադրվածության եւ բեմադրության մասին:
Ասուլիսի սկզբում Դավիթ Ծերունյանը խոսեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասին, որի արդյունքում էլ L.E.V.O.N-ն ընտրվել է համաեվրոպական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ.
«Այս նախագիծը ոչ միայն ստացված էր, այլեւ կարեւոր նրանով, որ շատ երեխաների համար հանդիսացավ ներկայանալու նոր հարթակ: Նախագծի շնորհիվ 20-ից ավելի նոր դեմքեր ենք բացահայտել»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է մեր դեսպանին` 12-ամյա Լեւոնին, նա դրական է տրամադրված մրցույթին, ասում է՝ թալիսմաններ չունի, քանի որ վստահ է՝ ամեն ինչ կախված է մարդուց, այլ ոչ թե թալիսմաններից: Իսկ մրցույթին մասնակցել Լեւոնին ոգեշնչել է «Արցախի ձաներ» նախագծից իր ընկերը՝ Միշան, որը նախորդ տարի ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում «Բումերանգ» երգով:
Ի դեպ, ուրախալի լուր մրցույթի հայ երկրպագուների համար: «Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնների փոփոխության շնորհիվ՝ ոչ միայն արտերկրում բնակվող, այլեւ հենց Հայաստանի հայերը կարող են քվեարկել մեր մասնակցի օգտին: Մրցույթում այժմ չկա SMS քվեարկություն, փոխարենը Հայաստանից Լեւոնի օգտին կարող ենք քվեարկել junioreurovison.tv կայքի միջոցով: Քվեարկությունը բացվելու է նոյեմբերի 23-ից եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 25-ը: Նվազագույնը կարելի է քվեարկել 3, իսկ առավելագույնը՝ 5 մասնակցի օգտին:
«Սա, իսկապես, շատ կարեւոր եւ մեծ փոփոխություն է, ինչը նշանակում է, որ բոլոր հայերը կարող են քվեարկել մեր մասնակցի օգտին: Եթե մեծերի «Եվրատեսիլ»-ի դեպքում մենք չենք կարող ազդեցություն ունենալ քվեարկության վրա, ապա այս տարբերակով կարող ենք, ինչը շատ կարեւոր է»,-շեշտեց Դավիթը:
Ինչ վերաբերում է մրցույթում Լեւոնի բեմադրությանը, ապա ըստ պատվիրակության ղեկավարների՝ մեր մասնակիցը բեմում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի, քանի որ նրան արդեն շատերը սիրել են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի իր կերպարով:
«Այս տարվա բեմն, իսկապես, գերհագեցած է լեդ էկրաններով եւ լուսային գեղեցիկ լուծումներով, մենք այդ ամեն ինչը կօգտագործենք շատ հետաքրքիր կերպով: Բեմում Լեւոնը մեւունույն ժամանակ եւ մենակ է լինելու, եւ ոչ: Առաջին փորձից հետո ամեն ինչ կհասկանաք»,-նշեցին Դավիթն ու Անուշիկը:
Ասուլիսի ավարտին ներկայացվեց նաեւ ֆլեշմոբ, որը Լեւոնն իրականացրել էր «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների հետ, որոնք նկարահանել էին անակնկալ հոլովակ, որում երգում եւ պարում են Լեւոնի հետ միասին:
«Մանկական Եվրատեսիլ 2018»-ը կհեռարձակվի նոյեմբերի 25-ին՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Մեր մասնակիցը մրցույթին կներկայանա L.E.V.O.N երգով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար