Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Black Friday 2018». ի՞նչ, ե՞րբ եւ ինչպե՞ս գնել տարվա գլխավոր զեղչային առցանց վաճառքում

11:06, 23 նոյեմբերի

Այսօր Black Friday-ն է, նույն ինքը՝ «Սեւ ուրբաթը»: Աննախադեպ զեղչերի օրը, երբ ոգեւորված գնորդները սրբում տանում են ոչ միայն վաճառադարակների ապրանքը, այլեւ բոլորին, ովքեր հայտնվում են նրանց ճանապարհին: Տոնն ամերիկյան է, եւ ԱՄՆ-ում այն, որպես կանոն, համընկնում է Գոհաբանության օրվան՝ բացելով Ծննդյան տոների զեղչերի սեզոնը: Ի դեպ, շոփինգամոլների եւ առեւտրի մենեջերների պրոֆեսիոնալ տոնը կարելի է նշել ցանկացած երկրում եւ անգամ առցանց ռեժիմում. դիվայսից չկտրվելով՝ հայ «շոփերները» հիմա կարող են սրտի ուզածը պատվիրել, անգամ եթե առցանց խանութը Հայաստան առաքում չունի: Փոխարենը՝ կան միջնորդ ընկերություններ, որոնք ձեր գնումները կբերեն՝ վերցնելով միայն ծանրոցի իրական քաշի վճարը: News.am Style-ը փորձել է պարզել, թե որտեղ եւ երբ է ավելի լավ առցանց ապրանք ձեռք բերել, որ առավելագույնս տնտեսես:

Amazon.am

Սա աշխարհում ամենախոշոր համացանցային խանութներից մեկն է: Գլխավոր էջում հասանելի է Black Friday-ին նվիրված բաժինը, որտեղ զեղչերի թափն ահռելի է՝ 10-ից մինչեւ 70 տոկոս: Ներկայումս օգտատերերը կարող են ընտրություն կատարել 34 խումբ ապրանքներից, այդ թվում՝ էլեկտրոնային գրքեր, կենցաղային տեխնիկա, մանկական խաղալիքներ, սննդամթերք, տնտեսական ապրանքներ, սպորտային ապրանքներ եւ շատ այլ ապրանքներ:

Carter’s

Այս ապրանքանիշին ծանոթ են մեծ թվով հայ մայրիկներ: Carter’s-ը ԱՄՆ-ում մանկական հագուստի եւ աքսեսուարների առաջատար արտադրողներից մեկն է եւ Հայաստանում ներկայացված չէ, սակայն այն կարելի է համարել հայ մայրիկների շրջանում թերեւս ամենահանրահայտ առցանց խանութը: «Սեւ ուրբաթին» կայքում կլինեն ամբողջ արտադրանքի մինչեւ 60 տոկոս զեղչեր + 20 տոկոս էքստրա զեղչ, եթե գնումների գումարը 40 դոլարը գերազանցի: Իսկ եթե գումարն անցնում է 100 դոլարից, ապա Carter’s-ն առաջարկում է 35 տոկոս զեղչ:

Aliexpress

Aliexpress-ը խոշորագույն առեւտրային հարթակ է, որն ամբողջ աշխարհից օգտատերերին հնարավորությունն է տալիս ապրանքներ գնել Չինաստանից, նաեւ հետ չի մնում ԱՄՆ-ի իր գործընկերներից: Բոլորովին վերջերս նոյեմբերի 11-ին՝ Շոփինգի միջազգային օրը, Aliexpress-ում խոշոր զեղչեր են եղել, սակայն, բարեբախտաբար, ռեսուրսը «Սեւ ուրբաթ» էլ է ձեռնտու զեղչեր առաջարկում գործնականում բոլոր ապրանքների համար: Aliexpress-ում գնումներ կատարելու դրական կողմն այն է, որ գնումը փոստով առաքվում է տան հասցեով եւ միջնորդներին դիմելու կարիք այլեւս չկա: Ի դեպ, կա նաեւ բացասական կողմ՝ ծանրոցը, որպես կանոն, ուշ է տեղ հասնում, երբեմն ամսից ավելի:

Bestbuy

Best Buy-ն ամերիկյան ընկերություն է, որն ունի կենցաղային էլեկտրոնիկայի եւ ամեն տեսակի տեխնիկական սարքերի խանութների խոշոր ցանց: Խանութը ԱՄՆ եւ Կանադայի կենցաղային էլեկտրոնիկայի շուկայի խոշորագույն ռեթեյլերն է: Մեր կարծիքով՝ չի գտնվի այնպիսի համարձակ մեկը, որը կայքում կպատվիրի սառնարան կամ լվացքի մեքենա, քանի որ ստիպված կլինի վճարել ծանրոցի քաշի դիմաց, բայց փոքր էլեկտրոնիկայի գնման համար կայքը լավագույններից մեկն է:

ASOS

Նորաձեւության եւ կոսմետիկայի ամենահայտնի խանութներից մեկը՝ ASOS-ը «Սեւ ուրբաթի» ժամանակ առաջարկում է մինչեւ 60 տոկոս զեղչ: Խանութն այն մարդկանց համար է, ովքեր «կարողանում» են հագուստն այնպես պատվիրել, որ այն իրենց կհամապատախանի, այլ ոչ թե հին սովորությամբ նախընտրում են հագուստ գնել միայն շոշափելով եւ փորձելով:

Farfetch

Գլամուրի սիրահարները եւ նրանք, ում փողը գրպանին չի հասնում, այստեղ պիտի դիմեն: Հենց այստեղ կարելի է ձեռք բերել Dolce&Gabbana-ի, Maison Margiella-ի, Yoshi Yamamotoի կամ անգամ Chanel-ի հագուստ: Հավաքածուները նոր չեն, գները՝ խայթող, բայց այսօր «Սեւ ուրբաթ» է. այնպես որ, շտապե՛ք ձեռք բերել ինչ-որ 2 հազար դոլարանոց փքաբաճկոն ընդամենը 700-ով:

Սա առցանց խանութների ամբողջ ցանկը չէ, որոնց արժի ուշադրություն դարձնել այս սեւից էլ սեւ ուրբաթ: Զեղչեր են գործում գործնականում բոլոր խանութներում՝ GAP, Old Navy, Victoria's Secret, Gymboree, The Children's Place, Crazy8, Macy's, Shoes.com, Walmart, eBay եւ այլն: «Սեւ ուրբաթի» ժամանակ պահվածքի գլխավոր կանոնը գլուխը չկորցնելն է եւ չնախատեսած փող չծախսելը:

Ի դեպ, դրամական միջոցներից բացի, արժի մտածել նաեւ նախապատվությունների մասին: Անչափ դյուրին է կորել հազարավոր շահավետ առաջարկների մեջ, ուստի կարեւոր է այն ապրանքների ցանկ կազմելը, որոնք ձեզ առաջին հերթին են պետք:

Հաջող շոփինգ եմ մաղթում:

Սոնա Խաչատրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել