Հունիսի երկրորդ կեսին Հայաստանում կմեկնարկի լողափային սեզոնը, դրա հետ մեկտեղ՝ արձակուրդների շրջանը: Հանգստի մեկնելը սկսվում է երկրի, ուղեկցորդի ընտրությամբ, ծախսերի հաշվարկով եւ, իհարկե, վառ եւ հարմար հագուստի ընտրությամբ, որով հաճելի կլինի ժամանակ անցկացնել եւ հիշատակի համար լուսանկարվել:
Մեզանից ոմանք կընտրեն Վրաստանի կամ Թուրքիայի հանրահայտ հանգստավայրերը, ոմանց էլ հնարավորություն կընձեռվի հանգստանալ ասիական կամ եվրոպական հանգստավայրերի լողափերին, իսկ շատերը լողափային սեզոնը կվայելեն Սեւանա լճի ափին: Բայց ինչպե՞ս լողափ գնալ առանց լողազգեստի: NEWS.am STYLE-ը որոշեց շրջել Երեւանի խանութներով, որպեսզի պատմի, թե որտեղ եւ ինչ գնով են վաճառվում նորաձեւ լողազգեստները:
Չնայած Երեւանում լողազգեստների եւ լողափային աքսեսուարների առանձին մասնագիտացված խանութ գտնել մեզ չհաջողվեց, կարող ենք առանձնացնել խանութների երեք խումբ, որտեղ կարելի է լողազգեստների տեսականի գտնել:
Առաջին՝ ամենամեծ խմբում ներքնազգեստի խանութներն են (Nega, Victoria's Secrets, Triumph, Milavica, Etam, Anabel): Ներքնազգեստների եւ կանացի այլ պարագաների շարքում նաեւ լողազգեստների առանձին բաժիններ կան: Այստեղ սովորաբար կարելի է գտնել 40-60 տարբեր մոդելներ: Սակայն ոչ բոլորում են ներկայացված այս սեզոնի նորագույն հավաքածուները: Որոշ խանութներում հավաքածուները չեն թարմացվում՝ նախորդ սեզոնից մնացած մեծ քանակությամբ ապրանքի առկայության պատճառով: Դրա հետեւանքով մեծ զեղչեր են սահմանվում. որոշ մոդելներ կարելի է գնել նույնիսկ կես գնով:
Ներքնազգեստի խանութները, սակայն, մեծ թերություն ունեն. այստեղ դժվարությամբ է կարելի մեծ չափսի լողազգեստ գնել: Նման խանութներում նաեւ ամենից հաճախ առաջարկում են երկու մասից բաղկացած լողազգեստ, ինչն այնքան էլ չի գոհացնում պլյուս չափս ունեցող կանանց: Գները տատանվում են 15.000-ից մինչեւ 120.000 դրամի սահմաններում:
Այսպես. Milavica-ի լողազգեստները կարելի է ձեռք բերել սկսած 20.000 դրամից: Ամենից հասանելին, պարզվեց, բուլղարական Nega ընկերության լողազգեստներն են: Այս ապրանքանիշը լողազգեստների լավ ընտրանի ունի, իսկ գները տատանվում են 10.000-ից մինչեւ 17.000 դրամի սահմաններում:
Լյուքս կարգի սիրահարները կարող են իրենց թույլ տալ ընտրել իտալական Diane Von Furstenberg-ից դիզայներական լողազգեստներ մաքուր մետաքսից կամ լողափային զգեստներ: Դրանք, սակայն, թանկ են: Կախված մոդելից՝ ստիպված կլինեք ծախսել 80.000-ից մինչեւ 120.000 դրամ:
Երկրորդ խումբը ներառում է «high street fashion» խանութները (Debenhams, Next եւ բրենդային այլ խանութներ, որոնք ներկայացված են առեւտրային խոշոր համալիրներում): Այստեղ նույնպես լողազգեստների լավ տեսականի կա: Ուրախալի է, որ հավաքածուները տարվա ընթացքում երկու անգամ փոխվում են: Նման խանութներում կարելի է ձեռք բերել նաեւ աստղային դիզայներների բացառիկ հավաքածուներ: Օրինակ՝ անցյալ սեզոնին Next-ում ներկայացված էին լողազգեստներ Geri Halliwell-ից, եւ անգլիական գնորդներին զուգահեռ, հայ աղջիկները նույնպես կարողացան հայտնի դիզայներից լողազգեստ եւ ներքնազգեստ գնել: Նման խանութներում սովորաբար ներկայացվում է լողազգեստների 10-20 մոդել եւ մի քանի մոնոկինի: Սակայն այստեղ միշտ տարբեր չափսեր կան: Լողազգեստների մեծ մասը որակյալ է: Գները տատանվում են 14.000-25.000 դրամի սահմաններում:
Երրորդ խմբում ներառված են սպորտային իրերի խանութները (Megasport, Adidas եւ այլն): Դրանցում լողազգեստների ընտրանին մեծ չէ եւ նախատեսված է մարզիկների, որպես կանոն՝ հատուկ լողի մրցույթների համար: Այստեղ սովորաբար ներկայացված են 5-10 մոդելներ: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի բրենդային սպորտային խանութներում վաճառվում են լողազգեստներ ոչ միայն մարզիկների, այլեւ սովորական գնորդների համար: Երեւանի սպորտային խանութներում կարողացանք գտնել լողազգեստներ միայն Armani Sports-ից: Բայց չնայած համեստ տեսականուն, այստեղ միշտ կարելի է գտնել մեծ չափսի փակ լողազգեստներ: Այս խմբի խանութներում նախատեսեք ծախսել 15.000-40.000 դրամ:
Վերջում հավելենք, որ Երեւանում լողազգեստների ընտրությունը վատը չէ: Խանութների բոլոր երեք խմբերում յուրաքանչյուր գնորդ կարող է գտնել իրեն հարմար կատարյալ լողազգեստ, որը հաճույք կպատճառի ոչ միայն հոգուն, այլեւ մարմնին:
Կարինա Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար