Ժամանակակից աշխարհում իրենց դիզայներ հռչակած մարդկանց թիվն այնքան շատ է, որ գլխապտույտ է առաջացնում։ Արդեն մարդիկ չեն զարմանում, երբ հաջող համատեղվում է երգչի եւ դերասանի մասնագիտություններն ու կարիերան։ News.am Style-ը փորձելէ պարզել, թե ինչպես է ռուսական շոու բիզնեսի աստղերին հաջողվում բեմը համատեղել դիզայների կարիերայի հետ։
1․ Օլգա Բուզովա
Թե ով է կարողանում միաժամանակ հավատեղել մի քանի դերեր, ապա դա «Ռուսաստանի ամենացանկալի հարսնացու» Օլգա Բուզովան է։ Աղջիկը երկար ճանապարհ է անցել․ նա «Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավարուհուց դարձել է մեդիադաշտի ռուսական շոու բիզնեսի ամենաբազմակողմանի անձանցից մեկը։
Աստղը թողարկել է իր ալբոմը, գրել է գիրք, ստեղծել է իր կրիպտոդրամը, ինչպես նաեւ իրեն հաջողությամբ դրսեւորել է նաեւ նորաձեւության բնագավառում։ Olga Buzova Design ապրանքանիշը ռուս ոճային գեղեցկուհիների կողմից սիրվել է իր հասանելի գնի եւ տարատեսակ ապրանքների համար։ Կարելի է առանձնացնել հատկապես սպորտային վերնաշապիկները, որոնց վրա հեշթեգերով գրված են Բուզովայի երգերի անվանումները՝ #принимайменя, #малополовин, #мнебольшенебольно։
2․Աննա Սեդակովա
Դիզայներական ոլորտում փորձեր է կատարում նաեւ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի՝ Աննա Սեդակովան։ Երեք երեխաների մայրը զբաղվում է ոչ միայն երգչուհու իր առանձին կարիերայով, այլեւ՝ La Story Store ապրանքանիշի հագուստի արտադրությամբ․ սպորտային վերնաշապիկներ եւ համազգեստներ, նաեւ արդեն ապրանքանիշի «հիթը» դարձած երկկողմանի ձմեռային, տաք, օվերսայզ բաճկոններ։ Շատ հաճախ սոցցանցերում Աննայի հագուստով ներկայանում են նրա ընկերուհիները՝ Նաստասյա Սամբուրսկայան եւ Նատալյա Ռուդովան։ La Story Store-ը ներկայացված է նաեւ ամերիկյան շուկայում։
3․ Քեթի Թափուրիա (A`Studio խմբի մեներգչուհի)
A`Studio խմբի մեներգչուհին որոշել է հետ չմնալ իր գործընկերներից եւ նույնպես զբաղվում է նորաձեւությամբ։ KETIone ապրանքանիշը շեշտը դրել է զգացմունքայնության վրա եւ միեւնույն ժամանակ կենտրոնանում է մինիմալիզմի վրա․ լակոնիկ ձեւվածք, մինիմում դեկոր եւ պարզ, համապատասխան գույների համադրություն։ Սակայն, չնայած ապրանքանիշի հաջողությանը, աստղը պնդում է, որ նա առաջին հերթին երգչուհի է։
4.Ալեքսա
«Фабрики звезд 4»-ի ամենավառ եւ ամենաոճային մասնակիցներից մեկը՝ Ալեքսան անոնսելով իր դիզայներական կարիերան, խոստովանել է, որ ամբողջ կյանքը երազել է դրա մասին։ Աղջիկը հայտնի նախագծին մասնակցելուց հետո «անհետացել էր» բնագավառից, սակայն անկրկնելի աճով գրավելով Ինսթագրամը գեղեցկուհին վերջապես որոշել է նորաձեւությունը ներկայացնել հասարակությանը եւ իր տաղանդը ցուցաբերել է, որպես դիզայներ։
Դեռ իր ընկերուհու՝ Կամիլլայի հետ համատեղ հավաքածուում արդեն ներառված է երկու զգեստ, իսկ երրորդն արդեն պատրաստման փուլում է։ Այդուհանդերձ Ալեքսան խոստացել է, որ երկրպագուներին շատ անակնկալներ են սպասվում, իսկ մենք կհետեւենք նրա նոր կարիերայի ճանապարհին։
5․Վերա Բրեժնեւա
«ՎԻԱ Գրա» խմբի եւս մեկ նախկին մեներգչուհի՝ Վերա Բրեժնեւան իրեն նույնպես փորձում է դիզայների դերում։ Մեկ տարի առաջ հայտնի երգչուհին ռուսական «Pe» ապրանքանիշի համար թողարկել է Ververa հագուստի սահմանափակ հավաքածուն։ Հայտնի շիկահերի հավաքածուի մեջ ներառված էին smart casual ոճի հինգ զգեստ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին