Սրբուկը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում: Այս նորությունն արդեն հասցրել է ոգեւորություն առաջացնել ոչ միայնՍրբուկի, այլեւ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների շրջանում, որոնք դրական մեկնաբանություններով են ողողել համացանցը:
NEWS.am STYLE-ը «Եվրատեսիլ»-ի հայ մասնակցի ընտրության մասին զրուցել է մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարների՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանի եւ Դավիթ Ծերունյանի հետ, որոնք մեկնաբանել են Հանրային հեռուստատեսության ներքին ընտրությունն ու խոսել «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այս տարի չանցկացնելու պատճառի մասին.

«Առաջին անգամ չէ, որ Հանրային հեռուստատեսությունը այս ձեւաչափով է կայացնում արտիստի ընտրությունը: «Դեպի Եվրատեսիլ»-ը շատ մեծամասշտաբ մրցույթ է, որին պատրաստվելն ու նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակ են խլում, իսկ մրցույթից հետո ավելի շատ ժամանակ է վատնվում արտիստի երգը, բեմադրությունը վերջնական տեսքի հասցնելու եւ արդեն «Եվրատեսիլ»-ին ուղարկելու համար: Նախապատրաստական աշխատանքներին ավելի շատ ժամանակ հատկացնելու եւ «Եվրատեսիլ»-ին լավագույնս ներկայանալու համար, այս տարի որոշեցինք հենց նման ձեւաչափով ընտրել մեր արտիստին: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»,-մեկնաբանեց Դավիթը:

«Վերջին երկու տարիներին Սրբուկի անունը շատ էր շրջանառվում ու հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի երկրպագուների կարծիքը, ցանկությունը, ինչպես նաեւ նրա վոկալային տվյալները, անսահման էներգետիկան, արտիստիզմը, կերպարն ու պրոֆեսիոնալ բեմերում ելույթ ունենալու փորձը՝ Հանրային հեռուստաընկերությունը միաձայն որոշում կայացրեց ընտրել հենց Սրբուկին»-հավելեց Անուշիկը, նաեւ նշեց.
«Սրբուկի գործունեությանը վաղուց եմ հետեւում, նրա հետ աշխատել եմ նախագծերից մեկում եւ նկատել եմ նրա աշխատասիրությունը, ինչը «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու կարեւորագույն բացադրիչներից է: Դեռ մի օր էլ չի անցել, բայց արձագանքները շատ դրական են, որեւէ բացասական բովանդակության մենաբանության չեմ հանդիպել: Բոլորը կողմ են եւ ուրախ, որ ընտրությունը Սրբուկի վրա է կանգնել: Մենք էլ շատ ուրախ ենք, որ հանրության կարծիքն ու մեր ընտրությունը համընկել են»:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են. երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, այն պետք է հրապարակված չլինի մինչև 2018թ-ի սեպտեմբերի 1-ը: Երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել, այն կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն, երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը:
«Հիմա ամենակարեւոր փուլում ենք, քանի որ լավ երգը «Եվրատեսիլ»-ում ամենակարեւոր բաղադրիչն է, իսկ մենք աշխատել ենք այնպես անել, որ կոմպոզիտորները շատ ժամանակ ունենան երգ գրելու համար: Բոլորին կոչ ենք անում լինել ակտիվ եւ աջակցել մեր երգչուհուն այս հարցում եւ մինչեւ հունվարի 10-ը ուղարկել երգի իրենց տարբերակները: Դրանցից լավագույնով Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին»,-եզրափակեց Անուշիկը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան