Հոլիվուդի ամենաքննարկվող թեման՝ դերասան Քեւին Հարթի եւ ԼԳԲՏ ներկայացուցիչների չստացված հարաբերությունները։ Դերասանը, որը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շատ սարսափելի կինո 3», «Շատ սարսափելի կինո 4» եւ «Մտածիր, ինչպես տղամարդը» մերժել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունն այն բանի հետո, երբ նրան հին հրապարակումներին համար քննադատել էին համասեռամոլները։

Նա այս փաստը բացատրել է նրանով, որ չի ցանկանում մրցանակաբաշխույթյան ժամանակ լինել «շեղող փաստ», որտեղ ներկա են լինելու շատ «տաղանդավոր դերասաններ»։ Նա նույնիսկ ներողություն է խնդրել․ «Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ ներկայացուցիչներից անցյալում իմ ոչ կոռեկտ խոսքերի համար։ Եթե չեք հավատում, որ մարդը կարող է աճել, փոխվել, ապա ես ասելու ոչինչ չունեմ»։

Սակայն, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները սոցցանցերում շարունակում են քննադատել Հարթին՝ նրան մեղադրելով անհանդուրժողականության մեջ։ ԼԳԲՏ GLAAD կազմակերպությունը խնդրանքով դիմել է դերասանին, կինոակադեիային եւ ABC հեռուստաընկերությանը, որը հեռարձակում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, որպեսզի քննարկեն հումորիստի խոսքը։ Կինոակադեմիայում չեն պատասխանել լրագրողների հարցումներին։ Բանն այն է, որ Քեւին Հարթը 2011 թ․-ին թվիթերում մի գրառում էր կատարել․ «Եթե որդիս գա տուն ու փորձի խաղալ դստերս տիկտիկների տնակներով, ապա ես դա նրա գլխին կկոտրեմ եւ կասեմ․ «Դադարեցրու այս ամենը, գեյ»»։ Այժմ այդ գրառումը ջնջված է, սակայն հասանելի են այլ հաղորդագրություններ, որոնք կրկին վերաբերում են սեռական փոքրամասնություններին։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Independent,
Hollywood Insider, Coming Soon
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով