«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ Գեորգի Բունիաթյանն օրերս թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ նկարահանված իր առաջին երգի հիման վրա: «Էլ ով ունի» երգը երգչի համար հեղինակել են Էրիկ Կարապետյանն ու Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ նկարահանումների զգալի մասն անցել են «Գոշա» շրջիկ կրկեսում, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ երգչի սիրելին՝ Ստեֆանիա Գրիգորյանը, որը Հայաստանում եզակիներից է, որ կարողանում է առյուծ վարժեցնել:
Գեորգին NEWS.am STYLE-ին պատմել է իր առաջին տեսահոլովակի, Էրիկի եւ Գրիգորի հետ համագործակցության եւ վտանգավոր տեսարանների մասին:
«Տեսահոլովակի գաղափարը մտածել ենք ռեժիսորի հետ միասին:Հենց Տիգրանը պնդեց, որ կրկեսից տեսարաններ ունենանք»,-ասում է Գեորգին՝ հավելելով.
«Ստեֆանին Հայաստանում միակ մարդն է, որն ունի առյուծ եւ վարժեցրել է նրան: Մտածեցինք, որ բավականին հետաքրքիր բան կստանանք: Ռեալ երեւում է, որ դա մոնտաժ չէ եւ նա, իսկապես, այուծի հետ մի վանդակում է եղել: Նա մի քանի տարի վարժեցրել է առյուծին եւ միակ մարդն է, որը կարող էր լինել առյուծի հետ մեկ վանդակում, այդ պատճառով էլ որոշեցինք, որ հենց նա լինի տեսահոլովակում»:
Գեորգին իր առաջին երգը որոշել է վստահել հայտնի երգիչներ Էրիկին եւ Գրիգոր Կյոկչյանին՝ գնահատելով նրանց տարիների աշխատանքն ու փորձը.
«Առաջինը Էրիկի հետ խոսեցի: Նա իմ ավագ եւ փորձառու գործըկերն է: Նրան դիմեցի, քանի որ ցանկանում էի գեղեցիկ եւ ճաշակով երգ ստանալ: Էրիկի արվեստն ինձ շատ հոգեհարազատ է եւ նրան վաղուց հետեւում եմ ու հավանում նրա աշխատանքները: Նա ինձ չմերժեց եւ օգնեց, որ երգը ստանանք: Էրիկի խորհրդով խոսքերի հեղինակը դարձավ Գրիգոր Կյոկչյանը: Նրա հետ եւս շատ հեշտ է աշխատելը, Գրիգորը շատ տաղանդավոր խոսքերի հեղինակ է: Երբ երաժշտությունն արդեն կար, այն ցույց տվեցինք Գրիգորին եւ նա համաձայնվեց հեղինակել բառերը: Ուզում եմ շեշտել, որ իմ կարծիքով հենց նրանց շնորհիվ է, որ երգը շատ ստացված է: Բավականին լավ արձագանքներ եմ լսում այս ընթացքում, որոնք կապված են հենց հեղինակների աշխատանքի հետ»:
Տեսահոլովակի նկարահանումները տեւել են երկու օր: Անդրադառնալով ամենադժվար տեսարաններին՝ երգիչը կրկին առանձնացրեց կրկեսի նկարահանումները.
«Տեսարանային առումով ամենաբարդը (իմ եւ երեւի ամբողջ ստեղծագործական կազմի համար) կրկեսում առյուծի տեսարաններն էին: Իհարկե, ես այնտեղ դեր չունեի, բայց նկարահանման տեսանկյունից բարդ է եղել, որովհետեւ, ամեն դեպքում, վտանգավոր էր»:
Գեորգիի առաջին տեսահոլովակը կարող եք գնահատել նաեւ NEWS.am STYLE-ում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գեորգի Բունիաթյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է