Կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար 2019» մրցանակաբաշխության արարողությունը, որը կկայանա 2019թ. փետրվարին։ Պատճառը հոմոֆոբիայի մեղադրանքներն են, որոնք Twitter-ում 2009-2011թթ. նրա հրապարակումների հետեւանք են։
Ակադեմիան ստիպված է արագ փոխարինող գտնել Քեւին Հարթին։ Ինչպես կանխատեսում էր Hollywood Reporter-ը, ակադեմիան ամեն կերպ փորձելու է համապատասխան թեկնածուի գտնել՝ վախենալով մրցանակաբաշխության ձախողումից, քանի որ նախորդ տարի մրցանակաբաշխության վարկանիշը նվազել էր 19 տոկոսով, ինչը պատմության ընթացքում առաջին դեպքն էր։
Եթե կազմակերպիչներին չհաջողվի կրկին հրավիրել Ջիմի Քիմելին, այդ պատասխանատու աշխատանքը կարող են անել հետեւյալ թեկնածուները։
Էդի Մերֆի
Ըստ լուրերի՝ Էդի Մերֆին այս պահին ակադեմիայի ֆավորիտն է։ 2012թ. կատակերգուն հրավիրվել է վարելու մրցանակաբաշխության արարողությունը, սակայն հրաժարվել է։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նրա ընկերը՝ ռեժիսոր Բրետ Ռետները, ստիպված եղավ սկանդալի պատճառով լքել պրոդյուսերի պաշտոնը սեռական կողմնորոշման պատճառով։ Դեռեւս հայտնի չէ՝ նա կընդունի առաջարկը, թե ոչ։
Մայա Ռուդոլֆ
«Օսկարի» նախկին մրցանակաբաշխության ընթացքում դերասան Մայա Ռուդոլֆն իր կոլեգայի՝ Տիֆանի Հեդիշի հետ բեմ էր բարձրացել՝ հայտարարելու «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի հաղթողի անունը։ Նա մրցանակաշախության համար կարող է անել ամեն ինչ՝ սրամիտ կատակներ, պարային եւ երաժշտական համարներ։
Քեյ եւ Փիլ
Կիգան Մայքլ եւ Ջորդան Փիլ զույգի հայտնի դարձավ 2015թ. Բարաք Օբամայի ելույթի շնորհիվ, երբ վերջինս բեմ հրավիրեց կատակերգու Կիգան Մայքլին՝ մեկնաբանելու համար իր խոսքերը «չար թարգմանիչ» Լյութերի կերպարում (սա սքետչ-շոուում նրա դերերից մեկն է)։
Հավելենք, որ Փիլը նախորդ տարվա լավագուն սարսափ ֆիլմի ռեժիսորն է, զույգը կինոյի մասին գիտի ամեն ինչ՝ երեկոն հարթ անցկացնելու համար։
Թեկնածուների շարքում նշվում են նաեւ Ալի Վոնգի, Լին Մանուել Միրանդան, Ջոն Մալեյնին, Հասան Մինաջը, Թինա Ֆեյը, Էմի Փոլերը։
Աղբյուրը՝ Independent
Լուսանկարները՝ Kw, Kinopoisk, Metro, CNN
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար