Ռեժիսոր Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվեց» ֆիլմն անվանակարգերի թվով ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության առաջատարն է։ Մրցանակի հավակնող ֆիլմերի ցանկը հրապարակվել է գիլդիայի կայքում։ Դրանցում ներառված է կինոյի եւ հեռուստատեսության՝ ավելի քան 165 հազար դերասան։
«Աստղը ծնվեց» ֆիլմը, որը պատմում է քանթրի ոճի երաժիշտի եւ երգչուհու սիրավեպի մասին, ներկայացված է չորս անվանակարգում, այդ թվում գլխավոր անվանակարգում՝ «լավագույն դերասանական կազմ»։ Կուպերը, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը, հավակնում է «գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան» մրցանակին։ «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանուհի» մրցանակի համար կպայքարի նաեւ երգչուհի Լեգի Գագան, ով մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։ Ամերիկացի դերասան Սեմ Էլիոթը նոմինացված է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Երեք անվանակարգերում ներկայացված են «Կլանի սեւ անդամը» եւ «Ֆավորիտուհին» ֆիլմերը։ «Կլանի սեւ անդամը» ֆիլմը, որը պատմում է ռասիստական կազմավորման դեմ սեւամորթ ոստիկանի պայքարի մասին, հավակնում է նաեւ «լավագույն դերասանական կազմ» մրցանակին։ Ֆիլմում նկարահանված Ջոն Դեւիդ Վաշինգթոնը եւ Ադամ Դրայվերը հավակնում են գլխավոր եւ երկրորդ պլանի դերակատարների համար նախատեսված մրցանակի համար։
«Ֆավորիտուհին» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած բրիտանուհի Օլիվիա Քոլմանն առաջադրված է «գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ռեյչել Վայսն ու էմմա Սթոունը կպայքարեն երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակի համար։
Հաղթողների անունները կհրապարակվեն Լոս Անջելեսում հունվարի 27-ին։
Լուսանկարները՝ Foxtime,Kinopoisk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»