Բավականին դժվար է հեռուստադիտողին ներկայացնել որեւէ հին ստեղծագործություն այլ ու նոր լույսի ներքո, սակայն այն, ինչ կարողացել են անել երկու հանճարներ վեր է բոլոր գովասանքներից։ NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում դետեկտիվ ժանրի բրիտանական «Շերլոկ» սերիալը։
Սերիալը հեռարձակվել է 2010 թվականի հուլիսից մինչեւ 2017 թվականի հունվարը BBC One հեռուստաալիքով։ Կազմված է 4 եթերաշրջաններից եւ մեկ հատուկ թողարկումից։ Պետք է նշել նաեւ, որ սերիալը պաշտոնապես փակված չէ։
Լեգենդար դետեկտիվ Շերլոկ Հոլմսի եւ նրա ընկեր դոկտոր Ջոն Վաթսոնի արկածների մասին պատմող ֆիլմում մեզ սպասվում են արկածներ, գլուխկոտրուկներ, կլանող պատմություններ․․․Նախագիծը կյանքի կոչելու հարցում գործի են անցել Բրիտանիայում ֆիլմերի հայտնի վարպետները՝ Մարկ Գետիսն ու Սթիվեն Մոֆատը (առաջինը նույնիսկ մարմնավորել է Մայքրոֆթին՝ Շերլոկի եղբորը)։
Գետիսն ու Մոֆատը կարողացել են անել անհնարինը․Հոլմսի այս էկրանավորումը համարվում է երբեւ նկարահանվածներից լավագույնը։ Առաջին հերթին, նրանք սըր Արթուր Կոնան Դոյլի պատմություններում ծավալվող գործողությունները տեղափոխել են մեր օրեր։ Երկրորդ, լեզուս էլ չի պտտվում այս նախագիծը սերիալ կոչել՝ ամեն եթերաշրջան կազմված է 3 սերիայից՝ յուրաքանչյուրը 1,5 ժամ։
Սցենարները, մանրամասնությունների մշակումը, տարբեր հղումները սկզնաղբյուրին, բեմադրությունը, նորարարական մտքերը հաղորդագրության տեսքով, մտքի գոհարները եւ դեդուկցիայի վիզուալիզացիան փայլուն դերասանական խաղի հետ մեկտեղ սերիալը դարձնում են ոչ միայն լավագույնը իր տեսակի մեջ, այլ ընդհանրապես այդ ժանրում։
Հեղինակների հանճարին ավելացնենք միայն դերասանների, հատկապես գլխավոր հերոսների ու չարագործի մեգատաղանդը։
Շերլոկ Հոլմսի (Բենեդիկտ Կամբերբետչ) դերակատարը այնքան լավ է խաղում դերը, որ մտածում ես, թե կերպարը գրքից հառնել է հենց աչքիդ առաջ։ Նա վարպետորեն ցույց է տալիս անսահման խելացի մի մարդու, ով չի հավատում ոչնչի, բացի տրամաբանությունից։ Նրա խարիզման եւ որոշակի ցինիզմը լարված են պահում մինչեւ վերջ։ Միակ մարդը, ով օգնում է հասկանալ, որ գործ ունենք նուրբ հոգու եւ սրտի տեր մարդու հետ, նրա ընկեր Վաթսոնն է։
Ջոն Վաթսոնը (Մարտին Ֆրիմեն) այն կերպարն է, որն օգնում է հասկանալ Շերլոկին, նրա միջոցով մենք ճանաչում են հանճարին։ Միաժամանակ, ինքը՝ Շերլոկը, իրեն շրջապատող աշխարհը հասկանում է հենց Վաթսոնի միջոցով։ Սա որոշակի սիմբիոզ է։ Ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե Շերլոկի հմայքը նրա վաստակի մեջ է, չէ՞ որ հենց Վաթսոնն է օգնում մեզ հասկանալ, որ մեր առաջ տրամաբանության մեքենա չէ։ Ֆրիմանը ամբողջությամբ կատարում է իր խնդիրը։
Ջիմ Մարիարտին (Էնդրյու Սկոթը) այս հրաշալի տորթի բալն է։ Նրա խաղը, խարիզման եւ որոշ տեսարաններում խելահեղությունը ցնցում են։ Նրա պայքարը Շերլոկի դեմ ապոֆեոզ է, որը մեկ շնչով նայվում է։ Իզուր չէ, որ այս չարագործը աշխարհում Շերլոկից պակաս երկրպագուներ չունի։
Եթե դուք սիրում եք սերիալներ, որոնք ստիպում են ձեզ մտածել եւ խորհել, ապա Շերլոկը միանշանակ ձեզ համար է։ Այն ձեզ ոչ մի վայրկյան հանգիստ չի թողնի։ Միայն սկսեք նայել եւ չեք կարողանա կտրվել նրանից։
Հաճելի դիտում։
Նորայր Նազարյան
P.S.
—Թեյ կցանկանա՞ք։
—Շնորհակալ եմ։
—Թեյնիկն այնտեղ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին