ԽՈՅԵՐ
Այսօր սիրելի էակի հետ ինչ-որ յուրահատուկ ու հետաքրքիր բան մտածեք եւ սկսեք կյանքի կոչել այն՝ դրա համար չխնայելով ոչ մի ջանք։ Արդյունքում, դուք ոչ միայն հետաքրքիր օր կանցնեք, այլեւ ավելի կմտերմանաք։
ՑԼԵՐ
Դեկտեմբերի 18-ին կհասկանաք, որ հարաբերությունների ինչ-որ էտապ ավարտվել է եւ ժամանակն է այն գիտակցելու եւ հաջորդ մակարդակին անցնելու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր կյանքի հաջորդ փուլն ավելի վառ ու հետաքրքիր կլինի։ Պարզապես մի քիչ սպասել է պետք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու եք այդքան մտերիմ շփվում նրա հետ։ Նա կարծում է, որ մեծ ուշադրության կարիք չկա։ Իսկ դուք բացատրեք սիրելիին, որ դա ձեր սիրո դրսեւորումներից մեկն է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելի էակը հաճույքով կզայրացնի եւ կբարկացնի ձեզ։ Փորձեք խաղալ նրա կանոններով եւ մի քիչ բավարարել նրա սպասումներն ու ենթադրությունները ձեր վարքագծի վերաբերյալ։ Բայց գլխավորը՝ մի բարկացեք նրա վրա, որպեսզի սիրելին հասկանա՝ իզուր էր այդքան ջանք թափում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունն անդադար կկրկնի, որ սիրում է ձեզ։ Իհարկե, սկզբում դա իսկապես հաճելի կլինի, բայց հետո այդ գեղեցիկ խոսքը կարժեզրկվի։ Միգուցե պետք է, ավելի զուսպ լինել եւ ավելի ճիշտ ու հարմար առիթի ասել այն։
ԿՈՒՅՍԵՐ
Դեկտեմբերի 18-ին սիրելի անձնավորությունը խանդելու է ձեզ ոչ թե ընկերների, գործընկերոջ կամ հարեւանի նկատմամբ, այլ աշխատանքի կամ նախասիրության։ Փորձեք բացատրել սիրելի էակին, որ նա ձեր կյանքում շատ կարեւոր տեղ ու դեր ունի, բայց առանց աշխատանքի չեք կարող։ Փորձեք նաեւ ապացուցել ձեր խոսքերը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքների (հատկապես 24-36 տարեկան) համար օրը խորհրդանշական է։ Վառ, պայծառ գունավոր եւ հաջողություններով լի օր է սպասվում։ Այսօր արեւն, ասես, միայն ձեզ համար է շողալու։ Հեռանկարային ծանոթությունների հավանականությունը շատ մեծ է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր տանը եւ սրտում տաք ու ջերմ կլինի. ճիշտ ինչպես երջանիկ հեքիաթներում։ Աստղերը հուշում են վայելել օրվա ամեն վայրկյանը եւ չմոռանալ ձեր լավ զգացողության համար շնորհակալություն հայտնել սիրելիին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակի հանդեպ մեծ ջերմություն եւ սեր կզգաք, ընդ որում այնքան շատ, որ կցանկանաք այդ մասին պատմել ամբողջ աշխարհին։ Սակայն իզուր մի վատնեք ձեր էներգիան։ Մի օր էլ այն կօգտագործեք ձեզ համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դեկտեմբերի 18-ին սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի ինչ-որ բան ապացուցել ձեզ։ Մեղավորը ոչ թե դուք կամ նա կլինի, այլ հանգամանքները։ Անսպասելիորեն հենց դրանք են այսօր ամեն ինչից վեր եւ կարեւոր։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դեկտեմբերի 18-ը հանգիստ օր պետք է լինի Ջրհոսների համար, քանզի աղմուկը, բղավոցները, արցունքները, հակադեպրեսանտները հարցի լուծում չեն։ Ձեր կամակորությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնելու։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր նոր, հետաքրքիր ու ինչու ոչ՝ որոշ հարցերում կոմպետենտ մարդկանց հետ։ Ուստի, եթե այսօր կարեւոր հանդիպումներ եք նախատեսում, ավելի լավ է հետաձգեք դրանք՝ տարաձայնություններից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»