«Նորություն վաճառողները», «Չափլին», «Միշտ երիտասարդ», «Հորդառատ անձրեւ», «Պատրանք» եւ մի շարք այլ հոլիվուդյան նախագծերից հայտնի ամերիկահայ դերասան Մայքլ Գուրջյանը 2019 թ-ին մտադիր է նոր ֆիլմ նկարահանել, որը կպատմի հայի եւ հայկական մշակույթի մասին: Քրիստիան Բեյլի, Ռոբերթ Դաունի կրտսերի, Մորգան Ֆրիմանի, Քըրք Դուգլասի, Մել Գիբսոնի եւ այլ հայտնիների հետ համագործակցած դերասանի նոր նախագիծը կոչվում է «Նոր հայը»/The New Armenian: Առայժմ Գուրջյանը աշխատել է միայն ֆիլմի սցենարի շուրջ: Դերասանը մինչեւ նկարահանումները սկսելը նախընտրում է շատ մանրամասներ չհաղորդել ֆիլմի մասին, բայց NEWS.am STYLE-ի հարցերից մի քանիսին սիրով համաձանվեց պատասխասնել:
Հոլիվուդում նկարահանվող հայազգի դերասանը նշեց, որ ֆիլմը նկարահանելու են Հայաստանում: Այդ նպատակով ամիսներ առաջ Մայքլը եղել է Հայաստանում, զննել տարածքն ու ծանոթացել տեղական կինոարտադրողների հետ:

«The New Armenian-ը իմ գրած սցենարն է, որի հիման վրա ցանկանում եմ ֆիլմ նկարահանել. այս հարցում ինձ օգնում է պրոդյուսեր Անահիտ Նազարյանը: Մենք դեռ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք եւ ծրագրում ենք նկարահանումները սկսել գալիք տարվա աշնանը»:
Մեր խնդրանքով դերասանը բացահայտեց նաեւ սցենարային որոշ մանրամասներ.
«Սա պատմություն է մի ամերիկահայի մասին, որը 1947 թ-ին հայրենադարձվում է Հայաստան՝ հույս ունենալով փնտրել իր մշակութային արմատները, սակայն միայն կարողանում է հայտնվել Սովետական բանտում: Բայց նրան հաջողվում է անսովոր կապ հաստատել ազգությամբ հայ պահակներից մեկի հետ, որի օգնությամբ կարողանում է ճանաչել Հայաստանի այն հատվածը, որտեղ նա վերադարձել էր, ճաղերի ներսից ճանաչել հայկական ոգին:

Չնայած ֆիլմը լուրջ իրադարձությունների մասին է, պատմությունը կներկայացվի թեթեւ, իրադարձային, հեքիաթային ոճով: Այդ տեսանկյունից այն նման կլինի Ռոբերտո Բենինիի «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմին»:
Այս ֆիմի միջոցով Հոլիվուդում հայտնի մեր հայրենակիցը նպատակ ունի ցուցադրել հայկական մշակույթն ամբողջ աշխարհին.
«Ցանկանում եմ ստեղծել հայկական մի ֆիլմ, որը շատ ծանր եւ դեպրեսիվ չի լինի, բայց հույս կներշնչի եւ թեթեւ կդիտվի:

Հոկտեմբերի սկզբին մի քանի պրոդյուսերիների հետ Հայաստանում էինք, ցանկանում էինք տեսնել՝ որքանով է նպատակահարմար նման ֆիլմը Հայաստանում նկարահանելը: Հանդիպեցինք տեղական դերասաններից եւ կինոարտադրողներից շատերին, համապատասխան վայրեր գտանք: Հիմա բոլորս շատ ոգեւորված ենք, որ այստեղ ենք աշխատելու»:
Ինչ վերաբերում է ֆիլմի դերասանական կազմին՝ այն կորոշվի արդեն 2019 թ-ին, սակայն Գուրջյանը նպատակ ունի ֆիլմում ներառել հայ դերասանների՝ թե Հայաստանից, թե արտերկրից:
Դերասանի խոսքով՝ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2020 թ-ին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մայքլ Գուրջյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով