Հավանաբար ձեզանից շատերն են տեսել դերասան Ռայան Ռեյնոլդսի զայրույթով համակված դեմքը, ում խաբել էին Ջեյք Ջիլենհոլը եւ Հյու Ջեքմանը: Ընկերները պայմանավորվել էին երեկույթին ընդհանուր դրես կոդով՝ սվիտերով ներկայանալ: Կռահեցիք՝ այդ սվիտերը հագել էր միայն Ռեյնոլդսը: Չնայած արդյունքում արդարությունը հաղթեց, եւ ինչ-որ մեկը ֆոտոշոփով ընկերների լուսանկարում, այնուամենայնիվ, լրացրեց պակասող տարրերը, մենք կաջակցենք սիրելի Դեդփուլին եւ մեր գովերգը կգրենք ձմռան ամենասիրելի ու ամենապրակտիկ ատրիբուտին՝ սվիտերին:
Անմիջապես հստակեցնենք ամենակարեւոր պայմանը՝ բաղադրության մեջ բրդի առկայությունը: Որքան բուրդը շատ է, այնքան լավ է: Սա աքսիոմա է:
Կրկնակի սվիտեր
Céline-ից հեռանալուց առաջ աննման Ֆիբի Ֆայլոն մի իր ցույց տվեց, որը պարզապես անհնար է զբոսնելիս չհագնել, խոսքը հատկապես կրկնակի սվիտերի մասին է: Սա, ըստ էության, թեւքերի հատվածում կարված երկու սվիտեր է, որոնցից մեկը վերածվում է շարֆ-թիկնոցի:

Մասս-մարքեթն այս տարրը դեռեւս չի պատճենել, սակայն ոչ ոք մեզ չի խանգարում հարգանքի տուրք մատուցելու հրաշալի դիզայներին եւ Երեւանի համար դեռեւս խորթ զուգակցությամբ փայլելու՝ սվիտերներից մեկը հագնելով, իսկ մյուսը վերեւից գցելով:
1.png)
Հյուսքեր
Սա ոչ միայն մեր մանկության տաք կարոտախտն է (դե ո՞վ չի ունեցել հյուսքերով սվիտեր), այլեւ անհավանական ֆունկցիոնալ եւ հավերժական դասական, որին պոդիումը վերադառնում է նախանձելի պարբերականությամբ:
.png)
Հյուսքերը գործելու համար մեծ քանակությամբ թել է գործածվում, բայց այս չափավոր ծանրության զգացումը առավել քան տեղին է եւ անհրաժեշտ ձմռան ցուրտ ու խոնավ ամիսներին: Հրաշալի է նայվում բարձր իրանով ձիգ բամբակյա վինտաժային տաբատով:
.png)
Վոդոլազկա եւ բարձրօձիք սվիտեր
Հավիտենականորեն պրակտիկ իր: Կարելի է ընտրել լավորակ քիշմիրե տարբերակը, հարմարավետ մոնոքրոմի չեզոք գունապնակով: Գիկ-շիկը հիմա անհավանականորեն արդիական է:
.png)
Կամ էլ կարելի է գտնել վառ գույների, որոնք հոյակապ կնայվեն ազատ երկքղանցքանի վերարկուով կամ եղջերվամուշտակով:
.png)
Կարելի է հագնել բրդե, վելվետե, գրասենյակային «սլաքաձեւ» տաբատով: Հագեք թրեքինգի կոշիկի, կազաչոկների, զանգվածեղ կիսաճտքավորների կամ բոտիլյոնների հետ:
Օվերսայզ սվիտեր
Այո՛, այն նույն մեծ հարմարավետ սվիտերը, հարամարավետության գոտին մի քանի չափսով մեծն է: Մոհերից, քիշմիրից, բրդից: Հրաշալի է զուգակցվում բարդ համադրության վիկտորիանական կիսաշրջազգեստի հետ:
.png)
Ի դեպ, հիմա հենց այս դարաշրջանն է (վիկտորիանական) բարձրանում ակտուալության պատվանդանին: Օվերսայզ սվիտերը արտակարգ է նայվում նեղ տաբատների կամ կիպ ջինսերի, վինտաժային կարճացված առջեւի կոճակաշարով ջինսերի հետ:

Վելվետի, հատակին հասնող ձիգ գործվածքից կիսաշրջազգեստի հետ: Երեկույթին կհամապատասխանի ցրտի դեպքում ամենեւին ոչ պրակտիկ, սակայն այս սեզոնին մահացու թրենդային զուգակցությունը մետաքսի կամ ատլասե կիսաշրջազգեստի հետ:

Ugly sweater
Մարքեթոլոգներին՝ բրավո: Տատիկի գործվածքները վաճառվող կուլտի հասցնելու համար՝ դրանով ստեղծելով մի ամբողջ անհեթեթ գիլդիա, այդ թվում՝ Ծննդյան տոների սվիտերների:

Անցած Սուրբ Ծնունդին անգամ բրիտանական թագավորական ընտանիքին զուգեցին այս «հրեշավոր» եւ առաջնակարգ սվիտերներով, որոնք կարող են ոչ միայն ընտանեկան ֆոտոշարքի կասկածելի զարդարանք լինել (այս հարցում մենք ավելի շուտ «դեմ» ենք, քան «կողմ»), այլեւ մանիֆեստ: Ռուդոլֆին հագեք գրասենյակային տաբատով, զանգվածեղ կիսաճտթքավորներով:
.png)
Կապեք ֆանատների շարֆ եւ զգացեք շա՜տ հետխորհրդային անցյալի կուլտային 90-ականների կարոտախտի հմայքը: Կարելի է նկատի ունենալ, որ սա անհավանական եւ ոչ սպանիչ թրենդ է: Ի դեպ, ամենեւին պարտադիր չէ Սուրբծննդյան խորհրդանիշները գրոտեսկի վերածել «տատիկի» սվիտերը հագնելով:

Տոնական ատրիբուտի դերի համար միանգամայն համապատասխանում է սկանդինավյան պրինտով չափավոր տարբերակը կամ տատիկի սնդուկի վինտաժային օժիտը:
Անի Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»