Մեգան Մարքլի քույրը՝ Սամանտա Մարքլը, ներառվել է «հատուկ ցանկում». պաշտոնապես համարվում է, որ նա սպառնում է թագավորական ընտանիքի համբավին։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո Սամանտան կարող է կանգանել նաեւ դատարանի առաջ։
Բրիտանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոստովանում ենս, որ Սամանտա Մարքլը քրեական հանացագործություն չի կատարել եւ սպառնալիք չի ներկայացնում, սակայն ձերդ գերացանզության լիակատար անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց կնոջ հնարավոր գործողությունները կանխելու։ Ոստիկանությունը կարծում է, որ Սամանտան կարող է պախարակել թագավորական ընտանիքի համբավը։ Նրան վաղուց են անկանխատեսելի համարում։ Սամանտան սկսել է քննադատել քրոջը, երբ վերջինս նոր էր հանդիպում արքայազն Հարրիի հետ։
Իրավիճակն առավել բարդացավ հայտնի զույգի ամուսնությունից հետո, երբ Սամանտան սկսեց մեղարել քրոջն ու պահանջներ ներկայացնել։ Հոկտեմբերին նա առանց զգուշացնելու ներկայացել էր Քենսինգթոնյան պալատ, ուր նրան նկատել էին հաշմանդամի սայլակով։
Գագաթնակետը դարձավ սուրբծննդյան բացիկը, որում, ըստ Սամանտայի խոսքերի, ինքը փորձել է վերջ դնել ընտանիքի պառակտվածությանը։ Իհարկե, բացիկն այնքան էլ նման չէր բարի ուղերձի. 53-ամյա կինը Մեգան Մարքլին մեղադրում է հորն արհամարհելու մեջ եւ խնդրում մտածել ընտանիքի վերամիավորման խնդրի մասին։ «Ինչպես գիտես, հայրիկը փորձում է կապվել քեզ հետ։ Դա շատ ցավալի է, որովհետեւ դու արհամարհում ես նրան։ Կյանքը կարճ է, եւ դու գիտես, որ հայրիկն արտասովոր մարդ է։ Խնդրում եմ, նրան վերջին տարիները վայելելու հնարավորություն տուր, ցույց տուր, որ սիրում ես նրան»,- սուրբծննդյան բացիկում գրել էր Սամանտան։
Հիշեցնենք, որ Մեգանը դադարել է շփվել հոր՝ Թոմասի հետ, երբ վերջինս մասնակցել է բեմադրված նկարահանումներին իր եւ արքայազն Հարրիի ամուսնությունից առաջ։ Սամանտա Մարքլը, ով ապրում է Ֆլորիդայում, տառապում է ցրված սկլերոզով, շարժվում է սայլակի օգնությամբ։
Աղբյուրը՝ The Sun
Լուսանկարները՝ USWeekly, GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը