1. Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Պետք է թեթեւ լինեն հենց սկզբից: Առաջին րոպեներից: Այն մարդը, որի հետ անմիջապես ձեզ այնպես եք զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով հարմարվել: Այն տղան, որի հետո տասնհինգ րոպե անց պատրաստ եք առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավ է, քան նա, ում դուք յոթ տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որը ձեր հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում, ավելի լավ է, քան անմատչելի գեղեցկուհին, որին պետք է Բահամյան կղզիներ տանել: Հեշտ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:
Դա աքսիոմ է: Պետք չէ ապացուցել դա: Ընդհանրապես հարաբերություններում ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին: Պետք չէ հասնել որեւէ մեկին, հարմարվել նրան, վազել նրա հետեւից: Մեկ անգամ անելով դա` ամեն օր կանեք եւ ի պատասխան կտեսնեք միայն կամակոր, դժգոհ մռութ: Եթե անմիջապես չի կարգավորվել, չեք բռնկվել, չեք ծխել, մի քաշեք կատվի պոչից: Նշանակում է` ձերը չէ: Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց, ովքեր ձանձրանում են եւ շատ ազատ ժամանակ ունեն: Մնացած բոլորին այդ տառապանքները միայն նյարդայնացնում են: Չարժե ձեզ բեռնել բարդ հարաբերություններով:
Այն հարաբերությունները, որում դուք անընդհատ հարմարվում եք մեկ ուրիշին, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերությունը կսպառվի: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն բարդ հարաբերությունների մեջ:
2. Երկրորդ կանոն, որը պակաս կարեւոր չէ
Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այդ պնդումը եւս ապացույցների կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ոչ թե ուրախություն բերել, այլ գարշելիություն, արմատախիլ արեք այդ երեւույթը: Մի ընտելացեք հարաբերություններ պարզելուն, արցունքներին եւ սպասք ջարդելուն: Թողեք երկարատեւ զրույցները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ընդամենը ուղի է դեպի դժոխք:
Հենց հարաբերություններից հեռանում է ուրախությունը, դրանք անօգուտ են դառնում: Թվում է, թե ավելի հեշտ ի՞նչ կա: Բայց չէ որ շատ մարդիկ տարիներով որոճում են իրենց վիրավորանքների հարդը: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են հարաբերություններ պարզելով: Պետք չէ անել դա: Հենց հասկանում եք, որ ձեր խոսքերը խլում են ուրախությունը, փակեք բերանը: Հարաբերությունների պարզում է սկսվում, հեռացեք: Մարդն ուզում է միայն մեղադրել եւ հանդիմանել. թույլ մի տվեք, որ ձեզ մեղքի զգացում պատվաստեն: Հեռացեք:
Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները` «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն այդպես են ապրում», «սովորույթի բերումով», «որովհետեւ առանց դրանց, ավելի վատ է», կարելի է ուղղակի վերցնել եւ աղբարկղը նետել:
Աղբյուրը` Tut.by
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը