«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ոստիկանությունը հաստատել է. «Мажор»-ի հերոսը ծեծել է կնոջը

18:08, 17 հունվարի

Օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Պավել Պրիլուչնիյը բռնություն է գործադրել կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի նկատմամբ։ Թեեւ վերջինս հերքել է տեղեկատվությունը, ոստիկանությունում հաստատել են այցելությունը դերասանների բնակարան։

Մինչեւ վերջերս զույգի հարաբերություններն իդեալական էին համարվում։ Նրանք միասին են ապրում ավելի քան 7 տարի, այդ ընթացքում ծնվել են նրանց երկու երեխաները՝ որդին՝ Տիմոֆեյը եւ դուստրը՝ Միան։ Մի քանի ամիս առաջ զույգի երկրպագուները ենթադրել էին, որ դերասանները լուրջ վեճ են ունեցել։ Երիտասարդ ծնողները դադարել էին հետեւել միմյանց էջերին, իսկ Մուցենիցեի էջում ավելի շատ են հրապարակումներ են հայտնվել, որոնք լի են տխրությամբ։

Որոշ ժամանակ անց զույգը հաշտվել էր եւ խոստովանել, որ հաջողությամբ հաղթահարել են հարաբերությունների ճգնաժամը։ Օրեր առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Նոր տարվա նախաշեմին Պրիլուչնիյը ծեծել է կնոջը եւ նրան փակել տանը։ Ագաթան ժխտում էր այդ տեղեկատվությունը։ Ոստիկանությունում, սակայն, հայտնել են, որ աշխատակիցներն այցելել են այն հասցե, ուր ապրում է ընտանիքը։

«Դեկտեմբերի 28-ի երեկոյան հաղորդում է ստացվել աղջկանից, ով հայտնել է, որ հարեւանությամբ տղամարդը ծեծում է կնոջը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները զրույց են ունեցել տղամարդու եւ կնոջ հետ։ Վերջինս հրաժարվել է հաղորդում տալ ամուսնու վերաբերյալ»,- հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Դերասանուհին Starhit-ի հետ զրույցում հայտնել է, որ ընտանիքում ներդաշնակություն է տիրում եւ պետք չէ իրենց նման միջադեպ վերագրել. «Վերջ տվեք, մեր տղայի ծննդյան օրն է, Պավելի հետ միասին ենք։ Ամեն բան լավ է»։

Ագաթայի օգնականը եւս հերքել է ընտանիքում վեպերի մասին տեղեկատվությունը։ «Հիմա փորձում ենք հասկանալ զառանցանքը, որի մասին գրվել է։ Խոսել ենք լրագրողի հետ, ով գրել է, կորոշի՝ ինչ անել, քանի որ այդ ամենը օրենքով հետապնդելի է։ Ագաթայի եւ Պավելի մոտ ամեն ինչ լավ է»,- հայտարարել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել