Ամերիկյան աստղերի գործակալ, պրոդյուսեր Ալին Քեշիշյանը Forbes-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է սկսվել իր ստեղծագործական ուղին եւ ում է պարտական իր կարիերայի համար։ Սելենա Գոմեսի եւ Նատալի Փորթմանի պրոդյուսերը խոստովանել է, որ իրեն առաջին հերթին օգնել է իր հայկական ընտանիքը։
Կին լիդերների մասին հոդվածների շարքի շրջանակներում Ալինը պատմել է, որ ծնողները Բեյրութից ԱՄՆ տեղափոխվել են 1968թ.-ին՝ երեխաներին հաջողակ ապագա ապահովելու համար։
«Հայրս հաջողակ մանկաբույժ եւ գրող էր Բեյրութում, բայց ԱՄՆ տեղափոխվելուց հետո կրկին սկսել է սովորել ու դարձել դիպլոմավորված բժիշկ-ռադիոլոգ։ Ծնողներս միշտ հպարտացել են հայկական ժառանգությամբ եւ ակտիվորեն մասնակցություն են ունեցել համայնքի կյանքին։ Չնայած ես եւ եղբայրս մեծացել ենք Մանչեսթերում (Նյու Հեմփշիր նահանգ), սովորել ենք գրել, կարդալ եւ խոսել երկու լեզուներով՝ հայերենով եւ անգլերենով»,- նշել է Ալինը։
Քեշիշյանի կարծիքով՝ ամենն, ինչի ինքը հասել է, հնարավոր չէր լինի առանց ծնողների աջակցության, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրեն ոգեշնչել են ինքնուրույն լինել եւ հասնել նախանշված նպատակներին։ Մասնավորապես, նա պատմել է մայրիկի մասին, ով իր համար միշտ օրինակ է եղել.
«Շնորհակալ եմ մայրիկիս այն բանի համար, որ նա ինձ համար իսկական օրինակ է եղել։ Նա իրավաբան չէ։ Նա երբեք իրավաբանություն չի սովորել, բայց ասօր աշխատում է որպես փաստաբան։ Նա գիտի բառերի ուժը, հավատացնելու ուժը, եւ նա միշտ պատրաստ է եղել պաշտպանել իրեն կամ մեկ ուրիշին՝ տղամարդ, կին, դեռահաս, ծերուհի, մարդկանց, ովքեր նրա կարծիքով, ոչ որակավորված օգնություն են ստացել։ Նրա անունը Սեսիլ Քեշիշյան է։ Հիմա նա արդեն 80 տարեկան է, եւ նա դեռեւս լի է կենսական ուժով»։
Ալին Քեշիշյանը ծնվել է 1964թ.-ին Բեյրութում։ Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո Ալինը սկսել է աշխատել Հոլիվուդի կինոստուդիաներում, ապա զբաղվել գովազդային բիզնեսով՝ բազմաթիվ գովազդային հոլովակներ ստեղծելով այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են «Coca-Cola», «Peugeot», «Volkswagen», «Brut by Faberge», «Max Factor» եւ այլն։ Ալինը կինոարտադրության բնագավառում լուրջ ճանաչում ձեռք բերեց «Մադոննայի հետ անկողնում» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքից հետո։ Այն վավերագրական ֆիլմ էր, որը պատմում էր 1990-ականների համերգային շրջագայության ընթացքում հայտնի փոփ երգչուհի Մադոննայի կյանքի մասին կուլիսների ետեում։
Ալին Քեշիշյանը հանդես է որպես գործակալ եւ պրոդյուսեր համաշխարհային այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Նատալի Փորթմանը, Ջենիֆեր Էնիսթոնը, Փոլ Ռադը, Օրլանդո Բլումը, Սելենա Գոմեսը եւ ուրիշներ։
Լուսանկարները՝ Twitter, Billboard
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ