Միշտ չափազանց դժվար է ինչ-որ բան վեր հանել թմբիրից, ինչն արվել է շատ որակով եւ տարիներ շարունակ սիրված է եղել հանդիսատեսի կողմից։ Կինոյի սիրահարները հիշում են Լյուկ Բեսոնի 1990թ. հիասքանչ ֆիլմը՝ «Նրա անունը Նիկիտա էր», որի գլխավոր դերակատարուհին Ան Պարիյոն էր։ Ֆիլմը երիտասարդ աղջկա մասին է, որին հավաքագրել էին հատուկ ծառայությունները եւ նրան կատարյալ մարդասպան սարքել։
The CW ալիքի ղեկավարությունը որոշեց կինոնկարը սերիալի վերածել, եւ 2010թ. սեպտեմբերին փոքր էկրաններին հայտնվեց «Նիկիտա» սերիալը, որը շարունակեց ցուցադրվել մինչեւ 2013թ. դեկտեմբեր։
Շոուի պատասխանատուն Քրեյգ Սիլվերսոնն էր, իսկ գլխավոր դերակատարը՝ Մեգի Քյուին։ Ֆիլմում հանդես է եկել նաեւ Շեյն Ուեսթը։ Այն դրամա եւ մարտաֆիլմ է՝ կազմված 3 ամբողջական եւ վերջին՝ կրճատված եթերաշրջաններից։
Ի տարբերություն ֆիլմի՝ սերիալը պատմում է արդեն մեծացած Նիկիտայի մասին, որին դավաճանել են, եւ նա որոշել է վրեժխնդիր լինել. գնում է համակարգի դեմ, որը, անկեղծ ասած, նրան ստեղծել է հենց այնպիսին, ինչպիսին նա կա։
Սերիալի ամենամեծ պլյուսն «էքշընն» է՝ ընդհանուր առմամբ եւ մարտական տեսարանները՝ մասնավորապես։ Երեւում է, որ սերիալի այդ հատվածի վրա իրենց գործի վարպետներ են աշխատել։ Մարտական տեսարաններից դժվար է աչք կտրել։ Դրանք բավական հարուստ են ինչպես իրենց ոճով, այնպես էլ իրականացման վայրերով։
Մեգի Քյուն Նիկիտայի դերում շատ լավն է, նա հաջողությամբ է կատարում դրամատիկ տեսարանները, իսկ մարտականներում՝ ուղղակի անզուգական է։ Նրա կերպարը հաջողված է նաեւ երկաթյա լեդիի, առաջնորդի դերում։ Հատուկ արժե նշել Նիկիտայի գեղեցկությունն ու սեքսուալությունը...
Մայքլ Բիշոփի դերում հանդես եկող Շեյն Ուեսթը նույնպես շատ լավն է։ Նրա կերպարը բավական արտասովոր է, նա նշանավոր դեմք է գաղտնի ծառայությունում, որտեղ դաստիարակվել է Նիկիտան։ Բարձ պաշտոն զբաղեցնելով՝ նա ժամանակի ընթացքում հասկանում է այդ կազմակերպության ողջ անբարոյությունը։ Շեյնը լավ է ցուցադրում ներքին պայքարը հավատարիմ զինվորի եւ հասարակ մարդու միջեւ։
Բիրկոֆի դերը բավական գունագեղ խաղացել է Ահարոն Սթենֆորդը։ Նա համակարգչային հանճար է, ծրագրավորող եւ ցանցահեն, նաեւ իր կշիռն ունի կազմակերպությունում։ Նրա՝ տեխնիկայի հետ վարվելու վարպետությունը թույլ է տալիս ձեռք բերել ցանկացած ինֆորմացիա, հասանելի դարձնել ցանկացած տեսախցիկ երկրագնդի ցանկացած կետում։ Քանի որ սերիալում հումորն այնքան էլ շատ չէ, Բիրկոֆը կրկնակի արժեքավոր է. նա այստեղ գրեթե միակն է, որ կատակում է... Իհարկե, լուրջ պահերին լրջության առումով նա գլխավորն է։
Արդյունքում՝ ունենք բավական լավ սերիալ՝ հիանալի «էքշընով», մարտական տեսարաններով, ինչպես նաեւ ոչ վատ լրտեսական բաղադրիչով։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում