«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պոզներն աջակցել է ամուսնուն դավաճանած Քսենիա Սոբչակին

16:49, 5 փետրվարի

Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկում է Քսենիա Սոբչակ, Մաքսիմ Վիտորգան, Կոնստանտին Բոգոմոլով սիրային եռանկյունին։ Մաքսիմ Վիտորգանը, սրճարանում միասին տեսնելով Քսենիայի եւ Բոգոմոլովին, ծեծի էր ենթարկել կնոջ ենթադրյալ սիրեկանին։ Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է իրավիճակը։ Նա անկեղծորեն զարմացած է՝ ինչու է բոլորին այդքան հետաքրքրում այդ թեման։

«Նույնը կարող եմ ասել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի անձնական կյանքի նկատմամբ հանրության արտասովոր հետաքրքրության մասին։ Հնարավոր է՝ ինչ-որ բացատրություն կա՝ ինչու է դա այդքան գրավում բոլորին, բայց մինչ այժմ ինձ որեւէ մեկը համոզիչ բացատրություն չի տվել։ Ինձ համար դա շատ տարօրինակ է, ուշադրությունն այսպես ասած հայտնիների կյանքի հանդեպ ինձ միշտ զարմացնում է»,- իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Պոզները։

Նա պատմել է, որ եղել է շրջապատում, ուր թեժ քննարկել են Վիտորգանի եւ Բոգոմոլովի վեճը, եւ ինչ-որ մեկը պատմել է այն մասին, որ Քսենիան հարցազրույցներից մեկում կնոջ դավաճանության մասին դիրքորոշում է արտահայտել։

«Սոբչակը մոտավորապես ասել էր, որ եթե տղամարդը դավաճանում է, նրան «մաչո» են անվանում, իսկ եթե կինն է դավաճանում, նրան ավանում են… ամենայն հավանականությամբ, գլխի եք ընկնում։ Սոբչակն այդ կարծիքն է արտահայտում եւ ասում, որ դա սխալ է։ Գիտեք, ես նրա հետ ամբողջությամբ համամիտ եմ։ Ինչո՞ւ է հասարակությունը տղամարդուն ներում այն, ինչ չի ներում կնոջը։ Եվ նույնիսկ հիանում է նրանով ու ոչ թե դատապարտում։ Կարծում եմ՝  այդ առումով իր դերակատարումն է ունեցել կրոնը։ «Մի ցանկացիր հարեւանիդ կնոջը» պատվիրան գոյություն ունի, իսկ «Մի ցանկացիր հարեւանուհուդ ամուսնուն», չգիտես՝ ինչու, գոյություն չունի»,- նշել է Պոզները։

Հայտնի հարցազրուցավարի խոսքով՝ կենսաբանական տեսանկյունից բոլոր մարդիկ պոլիգամ են ու ոչ մոնոգամ, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Այդ իմաստով բնությունը բոլորին հավասար է ստեղծել։ «Քսենիա Սոբչակը խոսել է կարեւոր հարցի մասին, որի շուրջ առաջարկում եմ մտածել։ Եվ առհասարակ կարելի է նաեւ վիճել, այս հարցն արժանի է դրան»,- եզրափակել է Պոզները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել