Հայտնի մոդել, կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենները Architectural Digest հայտնի հրատարակությանը պատմել է՝ ինչպես է ապրում եւ հանգստանում։ Ջենները տպավորիչ կարիերա է ստեղծել, գլխավորել Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը։ Նա ընդամենը 21 տարեկան է։ Ջենները նաեւ դուստր ունի եւ օրինակ է շատ երկրպագուների համար։
Թեեւ Քայլիի տունը բազմաթիվ գլամուրային գույներ ունի եւ հիշեցնում է յուրաքանչյուր աղջկա երազանքի՝ Բարբի տիկնիկի տունը, համադրում է ինտերյերի՝ բոլորովին տարբեր էլեմենտներ։
Քայլիի՝ Լոս Անջելեսում գտնվող բնակարանի դիզայներ Մարտին Լոուրենսը նշում է, որ այն պահին, երբ ստեղծվում էր Քայլիի երազանքի տունը, նա այնքան երիտասարդ էր, որ նույնիսկ օրենքով չէր կարող ալկոհոլ օգտագործել։ Ջենների տունը գտնվում է աստղային մայրիկի՝ Քրիս Ջենների բնակարանից ոչ հեռու։ Դիզայները հավելել է, որ տանն ամեն ինչ ոճային է ու գեղեցիկ, չկա ոչ մի թանկարժեք բան, որին չի կարելի ձեռք տալ, պարել, նստել կամ քայլել։
«Ես Մարտինին ասել եմ, որ ցանկանում եմ թարմ, ուրախ մթոնոլորտ ստանալ, որը կհամապատասխանի իմ զգացմունքներին։ Գույնն անխուսափելի էր։ Ես սիրում եմ վարդագույնը եւ ցանկանում էի տեսնել այն։ Պահարաններն ու գլամուրային սենյակը շատ կարեւոր էին ինձ համար։ Կարեւոր է ցանկացած արկղի չափը, քանի որ դրանք համապատասխանում են կոնկրետ ապրանքների եւ հագուստի։ Ես երկար ժամանակ եմ անցկացնում այդ սենյակներում, այդ պատճառով պետք է վստահ լինեինք, որ դրանք իդեալական են»,- իր երազանքների տան մասին պատմել է Քայլի Ջենները։
Տանը 20-րդ դարի հայտնի կանանց բազմաթիվ նկարներ կան՝ Մերիլին Մոնրո, Օդրի Հեփբերն, Թվիգի, Բրիջիթ Բարդո եւ այլն։ Տանը նաեւ հայտնի նկարիչների նկարներ կան՝ Բյու Դան, Էնդի Ուորհոլ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը