Բոլորովին վերջերս համացանցում ակտիվորեն քննարկվում էր Քսենիա Սոբչակի ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի եւ նրա ենթադրյալ սիրեկանի՝ Կոնստանտին Բոգոմոլովի վեճը։ Մի քանի օր առաջ «Բացառիկ» հաղորդման եթերում Քսենիան ակնարկել էր ամուսնալուծության մասին։ Հեռուստահաղորդավարուհին հավատացնում էր, որ բարդ շրջան է ապրում, բայց մինչ այժմ ամուսնուն՝ Մաքսիմ Վիտորգանին, մտերիմ մարդ եւ որդու համար լավ հայր է համարում։ Եվ երբ արդեն թվում էր, որ այս ամենից հետո Վիտորգանն ու Սոբչակը չեն հաշտվի, աստղային զույգը միասին միջոցառման է մասնակցել։
Յանա Ռասկովալովայի ամուսնու ծննդյան տոնին Վիտորգանն ու Սոբչակը շփվել են հյուրերի հետ եւ տպավորություն չի առաջացել, թե նրանք պատրաստվում են ամուսնալուծության։ Ամենայն հավանականությամբ, զույգը նույնիսկ չի վիճել. դա PR քայլ էր՝ ստեղծագործական նախագծների վրա ուշադրություն գրավելու համար։ Յանա Ռասկովոլայի հետ աստղային զույգը վաղուց ընկերական հարաբերություններ ունի։ Դերասանն ու հեռուստահաղորդավարուհին հաճախ են մասնակցում ակնագործի կողմից կազմակերպված միջոցառումներին։
Հիշեցնենք՝ Մաքսիմ Վիտորգանի եւ Քսենիա Սոբչակի ամուսնալուծության մասին լուրերը տարածվել էին նախորդ տարվա ավարտին։ Երկրպագուները քննարկում էին հեռուստահաղորդավարուհու հնարավոր սիրավեպը թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Սոբչակի հետ գաղտնի կապի պատճառով էր վերջինս բաժանվել Դարյա Մորոզից։
Իսկ հունվարի վերջին Վիտորգանը հաստատել էր դավաճանության մասին լուրերը՝ ծեծի ենթարկելով մրցակցին։ Մի քանի օր անց դերասանը մեկնաբանել էր ընտանեկան ճգնաժամը՝ հայտարարելով, որ խնդիրներն այլեւս ծեծի միջոցով չի լուծելու։
«Երկորդ անգամ նման աղմուկ չեմ հանդուրժի։ Այդ թեման վերջնականապես փակել եմ։ Եվ եթե երբեւէ ինչ-որ տեղ ինձ տեսնեք ինչ-որ մեկի հետ, Քսյուշային մի գրեք։ Ուշ է։ Զզբաղվեք ձեզանով։ Վերջ։ Բոլորին շնորհակալություն, բոլորին ազատություն»,- գրել էր Վիտորգանը։
Դժվար է հասկանալ՝ այս ամենն իսկպաես PR քայլ էր, թե զույգն «այդքան շատ է սիրում» միմյանց։ Տեղեկության տարածումից հետո երկրպագուների ուշադրությունը կրկին սեւեռված է սոցիալական ցանցերում նրանց էջերի վրա։
Աղբյուրը՝ StarHit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին