Բրիտանական կինոակադեմիան BAFTA մրցանակի հավակնորդների ցանկից հանել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի 53-ամյա ռեժիսոր Բրայան Սինգերին։ Պատճառը տղաների բռնաբարելու մեղադրանքներն են։
Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում խոսվում է սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո ռեժիսորի անունը հավակնորդների ցանկից հեռացնելու մասին։ «Բոհեմական ռապսոդիա»-ն նոմինացված էր «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում. ֆիլմը շարունակում է մնալ այդ անվանակարգում, բայց առանց ռեժիսորի անվան։
«Հաշվի առնելով լուրջ մեղադրանքները՝ BAFTA-ն Բրայան Սինգերին տեղեկացրել է, որ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար նրա առաջադրումը չեղարկված է այդ պահից»,- ասված է հայտարարության մեջ։
BAFTA մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին։ Այս մրցանակը հանձնվում է մյուս երկու մրցանակների՝ «Ոսկե գլոբուս»-ի եւ «Օսկար»-ի միջեւ ընկած ժամանակամիջոցում։ Սկանդալը բարձրացել է «Օսկար» մրցանակաբաշխության հանձնումից առաջ. «Բոհեմանական ռապսոդիան» նոմինացված է 5 անվանակարգում։ Սակայն ռեժիսորը ժխտում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Մեկ ամիս առաջ հրապարակվել էր հոդվածը, որը պատմում էր Սինգերի ենթադրյալ զոհերի մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»