Լոս Անջելեսում րոպեներ առաջ ավարտվեց գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ի հանձնման 61-րդ արարողությունը։ Հիանալի շոու էր. Staples Center համալիրում հավաքվել էր համաշխարհային փոփ երաժշտության գրեթե ամբողջ ներկապնակը։ Մրցանակաբաշխությունը սկսվել է Կամիլա Կաբեյոյի կատարմամբ Havana կրատոտ ստեղծագործությամբ, որտեղ ներգրավված էր իրական մի աստղաբույլ, հիանալի նվագախումբ եւ «Գրեմմիի» մրցանակակիր, մաեստրո, մեծն փողահար Արտուրո Սանդովալը։
«Լավագույն երգ» եւ «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում «This is America» հիթի համար մրցանակի է արժանացել Դոնալդ Գլովերը, ով հանդես է գալիս Childish Gambino կեղծանունով։ Սպասելի էր. լուրջ հասարակական մեսիջ, փիլիսոփայական տեքստ՝ շատ զիլ աշխատանք է կատարված: Սակայն մրցանակը ստանալու համար նա բեմ չի բարձրացել. մրցանակաբաշխությունից օրեր առաջ հայտնի է դարձել, որ Childish Gambino-ն, Drake-ը եւ Kendrik Lamar-ը որոշել են բոյկոտել արարողությունը։ Ընդ որում, ինչ-որ բան այն չէր. Drake-ն ամեն դեպքում բեմ բարձրացավ՝ մրցանակը ստանալու համար, որին արժանացել է «God's plan» երգի համար։ Ելույթում նա դիմել երիտասարդ երաժիշտներին. «Դու հաղթել ես, եթե կան մարդիկ, ովքեր երգում են քո երգերը»։
Drake finally got to give a legit #GRAMMYs speech. pic.twitter.com/kWP3I9eeSF
— Word On Road (@WordOnRd) February 11, 2019
Իսկ Արիանա Գրանդեն կատարեց իր խոստումը. նա եւս բոյկոտ էր հայտարարել կազմակերպիչներին այն պատճառով, որ վերջիններս թույլ չէին տվել մրցանակաբաշխության ընթացքում կատարել նոր ալբոմում ներառված «7 Songs» երգը։ «Լավագույն փոփ վոկալ» մրցանակը ստանալու համար երգչուհին չէր ներկայացել։
Լեդի Գագան հաղթանակ է տոնել եւ համբուրել մրցանակը, որը ստացել է «Աստղը ծնվեց» ֆլիմի «Shallow» կատարման համար որպես լավագույն զուգերգ-սաունդթրեք։ Նա մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն փոփ ելույթ» անվանակարգում «Joanne» երգի համար։
9x Grammy winner Lady Gaga everybody #GRAMMYs
— Lady Gaga Now (@LadyGagaNowNet) February 11, 2019
pic.twitter.com/1C45pMxbww
Լավագույն R&B ալբոմ մրցանակը հանձնել են հարավկորեական BTS խմբի վոկալիստենրը, ինչը համացանցում լուրջ իրարացում է առաջցրել դեռահասների շրջանում։ Մրցանակին արժանացել է երգչուհի H.E.R-ը
Լավագույն ռոք կատարման համար «Գրեմմի» մրցանակին հետմահու արժանացավ Soundgarden եւ Audioslave խմբերի վոկալիստ Քրիս Քորնելին «When Bad Does Good» երգի համար, որը թողարկվել է 2018թ.-ին։
Դուա Լիպան մրցանակ է ստացել լավագույն նոր արտիստ անվանակարգում։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, երկրպագուներին եւ իր թիմին։
For a complete list of GRAMMY winners visit https://t.co/e0yx6sdDuu #GRAMMYs pic.twitter.com/ag2cUxM4oa
— Recording Academy / GRAMMYs (@RecordingAcad) February 11, 2019
«Լավագույն քանթրի ալբոմը» շատ կարեւոր անվանակարգ է ամերիկյանի լսարանի համար. նահանգներում կարելի է չսիրել քանթրի, սակայն այս ժանրը հարգել ու մեծարել բոլորը՝ անկախ նախընտրություններից։ Այս տարի մրցանակի արժանացավ Քեյսի Մասգրեյվսը «Golden hour» ալբոմի համար։ Ելույթում նա շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին, իր թիմին եւ ամուսնուն, ով ներկա էր դահլիճում։ «Լավագույն ալբոմ» անվանակարգում եւս մրցանակի է արժանացել Քեյսի Մասգրեյվսը, ով երկրոդ անգամ բեմ բարձրանալիս չկարողացավ զսպել արցունքներն ու հույզերը…
omg @KaceyMusgraves !!!!! #GRAMMYs @RecordingAcad pic.twitter.com/Bc24tAZttl
— GIPHY Pop (@GiphyPop) February 11, 2019
Երեկոյի ընթացքում բազմաթիվ օրիգինալ ելույթներ են հնչել. մրցանակաբաշխության հաղորդավոր Ալիշա Քիզը երաժշտության միջոցով պատմեց երգերի մասին պատմությունը, որոնք տարբեր ժամանակներում իր համար ոգեշնչում են եղել։ Երգչուհին վերջինը կատարեց «New York» հիթը։ Պրոդյուսեներից մեկը նույնիսկ կատակել է. «Ալիշային պարզապես երկու դաշնամուր տվեք եւ 10 րոպե…»
Alicia Keys... killin' it! #GRAMMYs pic.twitter.com/ARgHd9nUiw
— Ƒunhouse (@BackAftaThis) February 11, 2019
Նա բեմ հրավիրեց Միշել Օբամային, Լեդի Գագային, Ջենիֆեր Լոպեսին եւ Ջադա Պինկետ-Սմիթին, ովքեր հանդիսատեսին հայտնեցին՝ ինչ է երաժշտությունն իրենց համար։
A big part of friendship is showing up for your girls—that’s why I was thrilled to be there for the one and only @aliciakeys at the #GRAMMYs. She is one of the most genuine and thoughtful people I know—there’s no one better to help us all celebrate the unifying power of music! pic.twitter.com/8cMhTmsClA
— Michelle Obama (@MichelleObama) February 11, 2019
«Երաժշտությունն ընդգծում է, արտահայտում ամեն կարեւոր ու նշանակալի բան, որտեղի է ունենում շրջապատում՝ յուրաքանչյուր երգոն եւ յուրաքանչյուր հնչյունով»,- նշել են կանայք։ Ալիշա Քիզն իսկապես հրաշալի էր հաղորդավարուհու դերում՝ թեթեւ, հումորի զգացմամբ, երաժշտական, չափի ու ճաշակի զգացումով…
Բեմում հայտնվել է նաեւ փոփ երաժշտության լեգենդ Դայանա Ռոսը՝ հրաշալի կարմիր զգեստով եւ իրեն շնորհավորել ծննդյան օրվա առիթով…
75th Diamond @DianaRoss birthday performance at the #GRAMMYs! pic.twitter.com/MZHbATXWQC
— Recording Academy / GRAMMYs (@RecordingAcad) February 11, 2019
Շատ վառ ելույթ է ունեցել նաեւ ռեփ կատարող Քարդի Բին, ով կատարել է Money Bag հիթը։ Ի դեպ, բավական տպավորիչ էր նաեւ նրա կերպարը՝ Քարդի Բիի արտասովոր զգեստը խխունջի էր հիշեցնում, եւ հանդիսատեսը նրան համեմատեց մարգարտահատի հետ։ Քարդին արժանի մրցանակ է ստացել լավագույն RAP ալբոմի համար՝ Invasion of Privacy։
.@iamcardib like a pearl in an oyster! #grammys
— COVETEUR (@Coveteur) February 11, 2019
First look: pic.twitter.com/F30ufLrmFL
Առանձին ուշադրության է արժանի նաեւ Ջենիֆեր Լոպեսի ելույթը, ով տարբեր տարիների իր հիթերի պոպուրիով երախտագիտություն հայտնեց Motown Records ձայնագրման կազմակերպությանը։
We're dancing with @JLo! This #GRAMMYs @motown tribute is pic.twitter.com/DvF2yWKjAy
— Recording Academy / GRAMMYs (@RecordingAcad) February 11, 2019
Ասել, որ այն սքանչելի էր, նշանակում է ոչինչ չասել՝ կոստյումներմ վոկալ, խորեոգրաֆիա, եւ չես էլ ասի, որ Ջենիֆերը 49 տարեկան է։
What A Motown Performance From @JLo And @NeYoCompound DAMN #GRAMMYs pic.twitter.com/ZLchjDIl7k
— Jared Coalmon (@jared_coalmon93) February 11, 2019
Հետաքրքիր էր նաեւ Թրեւս Սքոթը, ով վերջերս ելույթ էր ունեցել նաեւ «Սուպերգավաթ»-ի ընթացքում։ «No Bystanders» երգը նա կատարեց վանդակում, որը տեղադրված էր բեմի վրա։ Նրան շունչը պահած հետեւում էր սիրելին ու փոքրիկ Սթորմիի մայրը՝ Քայլի Ջենները։
Travis Scott Setting It Off At The Grammys #GRAMMYs #Astroworld pic.twitter.com/CB5f7q9rUc
— Jared Coalmon (@jared_coalmon93) February 11, 2019
Արարողության ավարտին կազմակերպիչները խոսել են արվեստի եւ ձայնագրման գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Նիլ Փորթնոուի վաստակի մասին, ով 2018թ.-ին հայտարարել է, որ լքում է պաշտոնը երկար տարիների աշխատանքից հետո։ Իր ելույթում Փորթնոուն խնդրեց հարգել երաժիշտների հիշատակը, ովքեր նախորդ տարի եւ այս տարվա սկզբին լքել են մեզ՝ Շառլ Ազնավուր, Օտիս Ռաշ, Մակ Միլլեր, Ռոյ Հարգրոու, Սեսիլ Թեյլոր, Մոնսերատ Կաբալյե, Միշել Լեգրան եւ Արետա Ֆրանկլին, ում հիշատակին նվիրված էր արարողությունը։
Սոուլի թագուհիներ Ֆանտազիա Բարինոն, Անդրա Դեյը եւ Ւոլանդա Ադամսն Արետա Ֆևանկլինի հիշատակին կատարեցին նրա ամենավառ կոմպոզիցիաներից մեկը՝ «You make me feel like a natural woman»։
We. Have. Chills. This tribute to the late #ArethaFranklin is everything we needed thanks to the talented @YolandaAdams, @AndraDayMusic, and Fantasia (@TasiasWord)! #GRAMMYs pic.twitter.com/mOpcvVRNNz
— Recording Academy / GRAMMYs (@RecordingAcad) February 11, 2019
Գլխավոր լուսանկարը՝ Grammy.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ