MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Գրեմմի 2019». Ալիշա Քիզը, Գամբինոն, Դրեյքը, Լեդի Գագան եւ բոլորը, բոլորը

08:30, 11 փետրվարի

Լոս Անջելեսում րոպեներ առաջ ավարտվեց գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ի հանձնման 61-րդ արարողությունը։ Հիանալի շոու էր.  Staples Center համալիրում հավաքվել էր համաշխարհային փոփ երաժշտության գրեթե ամբողջ ներկապնակը։ Մրցանակաբաշխությունը սկսվել է Կամիլա Կաբեյոյի կատարմամբ Havana կրատոտ ստեղծագործությամբ, որտեղ ներգրավված էր իրական մի աստղաբույլ, հիանալի նվագախումբ եւ «Գրեմմիի» մրցանակակիր, մաեստրո, մեծն փողահար Արտուրո Սանդովալը։

«Լավագույն երգ» եւ «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում «This is America» հիթի համար մրցանակի է արժանացել Դոնալդ Գլովերը, ով հանդես է գալիս Childish Gambino կեղծանունով։ Սպասելի էր. լուրջ հասարակական մեսիջ, փիլիսոփայական տեքստ՝ շատ զիլ աշխատանք է կատարված: Սակայն մրցանակը ստանալու համար նա բեմ չի բարձրացել. մրցանակաբաշխությունից օրեր առաջ հայտնի է դարձել, որ Childish Gambino-ն, Drake-ը եւ Kendrik Lamar-ը որոշել են բոյկոտել արարողությունը։ Ընդ որում, ինչ-որ բան այն չէր. Drake-ն ամեն դեպքում բեմ բարձրացավ՝ մրցանակը ստանալու համար, որին արժանացել է «God's plan» երգի համար։ Ելույթում նա դիմել երիտասարդ երաժիշտներին. «Դու հաղթել ես, եթե կան մարդիկ, ովքեր երգում են քո երգերը»։

Իսկ Արիանա Գրանդեն կատարեց իր խոստումը. նա եւս բոյկոտ էր հայտարարել կազմակերպիչներին այն պատճառով, որ վերջիններս թույլ չէին տվել մրցանակաբաշխության ընթացքում կատարել նոր ալբոմում ներառված «7 Songs» երգը։ «Լավագույն փոփ վոկալ» մրցանակը ստանալու համար երգչուհին չէր ներկայացել։

Լեդի Գագան հաղթանակ է տոնել եւ համբուրել մրցանակը, որը ստացել է «Աստղը ծնվեց» ֆլիմի «Shallow» կատարման համար որպես լավագույն զուգերգ-սաունդթրեք։ Նա մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն փոփ ելույթ» անվանակարգում «Joanne» երգի համար։  

Լավագույն R&B ալբոմ մրցանակը հանձնել են հարավկորեական BTS խմբի վոկալիստենրը, ինչը համացանցում լուրջ իրարացում է առաջցրել դեռահասների շրջանում։ Մրցանակին արժանացել է երգչուհի H.E.R-ը

Լավագույն ռոք կատարման համար «Գրեմմի» մրցանակին հետմահու արժանացավ Soundgarden եւ Audioslave խմբերի վոկալիստ Քրիս Քորնելին «When Bad Does Good» երգի համար, որը թողարկվել է 2018թ.-ին։

Դուա Լիպան մրցանակ է ստացել լավագույն նոր արտիստ անվանակարգում։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, երկրպագուներին եւ իր թիմին։

«Լավագույն քանթրի ալբոմը» շատ կարեւոր անվանակարգ է ամերիկյանի լսարանի համար. նահանգներում կարելի է չսիրել քանթրի, սակայն այս ժանրը հարգել ու մեծարել բոլորը՝ անկախ նախընտրություններից։ Այս տարի մրցանակի արժանացավ Քեյսի Մասգրեյվսը «Golden hour» ալբոմի համար։ Ելույթում նա շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին, իր թիմին եւ ամուսնուն, ով ներկա էր դահլիճում։  «Լավագույն ալբոմ» անվանակարգում եւս մրցանակի է արժանացել Քեյսի Մասգրեյվսը, ով երկրոդ անգամ բեմ բարձրանալիս չկարողացավ զսպել արցունքներն ու հույզերը…

Երեկոյի ընթացքում բազմաթիվ օրիգինալ ելույթներ են հնչել. մրցանակաբաշխության հաղորդավոր Ալիշա Քիզը երաժշտության միջոցով պատմեց երգերի մասին պատմությունը, որոնք տարբեր ժամանակներում իր համար ոգեշնչում են եղել։ Երգչուհին վերջինը կատարեց «New York» հիթը։ Պրոդյուսեներից մեկը նույնիսկ կատակել է. «Ալիշային պարզապես երկու դաշնամուր տվեք եւ 10 րոպե…»

Նա բեմ հրավիրեց Միշել Օբամային, Լեդի Գագային, Ջենիֆեր Լոպեսին եւ Ջադա Պինկետ-Սմիթին, ովքեր հանդիսատեսին հայտնեցին՝ ինչ է երաժշտությունն իրենց համար։

«Երաժշտությունն ընդգծում է, արտահայտում ամեն կարեւոր ու նշանակալի բան, որտեղի է ունենում շրջապատում՝ յուրաքանչյուր երգոն եւ յուրաքանչյուր հնչյունով»,- նշել են կանայք։ Ալիշա Քիզն իսկապես հրաշալի էր հաղորդավարուհու դերում՝ թեթեւ, հումորի զգացմամբ, երաժշտական, չափի ու ճաշակի զգացումով…

Բեմում հայտնվել է նաեւ փոփ երաժշտության լեգենդ Դայանա Ռոսը՝ հրաշալի կարմիր զգեստով եւ իրեն շնորհավորել ծննդյան օրվա առիթով…

Շատ վառ ելույթ է ունեցել նաեւ ռեփ կատարող Քարդի Բին, ով կատարել է Money Bag հիթը։ Ի դեպ, բավական տպավորիչ էր նաեւ նրա կերպարը՝ Քարդի Բիի արտասովոր զգեստը խխունջի էր հիշեցնում, եւ հանդիսատեսը նրան համեմատեց մարգարտահատի հետ։ Քարդին արժանի մրցանակ է ստացել լավագույն RAP ալբոմի համար՝ Invasion of Privacy։ 

Առանձին ուշադրության է արժանի նաեւ Ջենիֆեր Լոպեսի ելույթը, ով տարբեր տարիների իր հիթերի պոպուրիով երախտագիտություն հայտնեց Motown Records ձայնագրման կազմակերպությանը։

Ասել, որ այն սքանչելի էր, նշանակում է ոչինչ չասել՝ կոստյումներմ վոկալ, խորեոգրաֆիա, եւ չես էլ ասի, որ Ջենիֆերը 49 տարեկան է։

Հետաքրքիր էր նաեւ Թրեւս Սքոթը, ով վերջերս ելույթ էր ունեցել նաեւ «Սուպերգավաթ»-ի ընթացքում։ «No Bystanders» երգը նա կատարեց վանդակում, որը տեղադրված էր բեմի վրա։ Նրան շունչը պահած հետեւում էր սիրելին ու փոքրիկ Սթորմիի մայրը՝ Քայլի Ջենները։

Արարողության ավարտին կազմակերպիչները խոսել են արվեստի եւ ձայնագրման գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Նիլ Փորթնոուի վաստակի մասին, ով 2018թ.-ին հայտարարել է, որ լքում է պաշտոնը երկար տարիների աշխատանքից հետո։ Իր ելույթում Փորթնոուն խնդրեց հարգել երաժիշտների հիշատակը, ովքեր նախորդ տարի եւ այս տարվա սկզբին լքել են մեզ՝ Շառլ Ազնավուր, Օտիս Ռաշ, Մակ Միլլեր, Ռոյ Հարգրոու, Սեսիլ Թեյլոր, Մոնսերատ Կաբալյե, Միշել Լեգրան եւ Արետա Ֆրանկլին, ում հիշատակին նվիրված էր արարողությունը։

Սոուլի թագուհիներ Ֆանտազիա Բարինոն, Անդրա Դեյը եւ Ւոլանդա Ադամսն Արետա Ֆևանկլինի հիշատակին կատարեցին նրա ամենավառ կոմպոզիցիաներից մեկը՝ «You make me feel like a natural woman»։

Գլխավոր լուսանկարը՝ Grammy.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել